Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին
-
2 - project.vote.yes
-
3 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Հաշվի առնելով դեպի Հայաստան իմիգրացիոն հոսքերի ակտիվացումը և մասնավորապես օտարերկրացի աշխատանքային միգրանտների թվի աճը ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից մշակվել է «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր» և «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցառումներիժամանակացույց»։
Առաջարկվող Համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։ Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում:
Մշակված փաստաթղթերի շրջանակներում անվտանգությունը դիտարկվում է միգրացիոն հոսքերի համալիր կառավարման տիրույթում։ Առաջարկվող Համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում համալիր վերահսկողություն սահմանել ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների մուտքի, գործունեության և ելքի՝ ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բացառությունների ցանկում ներառված օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։
Անհրաժեշտ է ընդգծել, որ աշխատանքային միգրանտների ներհոսքը առաջին հերթին ընկալվում է միգրացիայի դաշտում, և պատահական չէ, որ մինչ այժմ աշխատանքային միգրացիան առաջնահերթ ուղղություն է դիտվել միգրացիոն քաղաքականությանն առնչվող ռազմավարական փաստաթղթերում, որոնք մշակվել են Միգրացիոն ծառայության կողմից։
Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ՀՀ-ում գործող ներկա կարգավորումները և դրանց հիման վրա ներդրված գործիքակազմը ունեն մի շարք թերություններ.
- Աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է ոչ թե կոնկրետ օտարերկրացուն այլ գործատուին, ինչը մի կողմից ավելորդ բեռ է առաջացնում գործատուների համար, մյուս կողմից օտարերկրացիներն առանց պատշաճ ստուգման, աշխատանքի հիմքով ՀՀ-ում բնակվելու իրավունք են ստանում։
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները՝ այն մասնագիտությունների և հատուկ կատեգորիաների օտարերկրացիների ցանկը, որոնք ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։ Այս կարգավորումը, մի կողմից դյուրացնելով գործատուների և օտարերկրացիների աշխատանքային փոխհարաբերությունները, մյուս կողմից առաջացնում է որոշակի խնդիրներ, մասնավորապես.
- աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից ազատված լինելով՝ այս կատեգորիաների օտարերկրացիները դուրս են մնում թե՛ նախնական ստուգումների և թե՛ հետագա վերահսկողության շրջանակից, ինչը իր հերթին կարող է ազգային անվտանգության սպառնալիք լինի,
- աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով ՀՀ-ում օրինական բնակվելու իրավունք ունենալով հանդերձ՝ այս օտարերկրացիները ՀՀ-ում իրենց բնակությունը օրինականացնելու համար ստիպված են դիմել ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար, ինչը իր հերթին առաջացնում է ժամանակի և ֆինանսական ավելորդ ծախսեր,
- Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի վերահսկողություն սահմանել ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների նկատմամբ՝ ՀՀ-ում նրանց գտնվելու ժամկետների և այլ խախտումները կանխարգելելու նպատակով։ Միևնույն ժամանակ առաջարկվող համակարգի կիրառման դեպքում կպաշտպանվեն ինչպես ազգային աշխատաշուկան, այնպես էլ ազգային անվտանգության շահերը։ Համակարգի շրջանակներում անվտանգությունը դիտարկվում է միգրացիոն հոսքերի համալիր կառավարման տիրույթում, որը վերաբերելի է երեք ասպեկտների՝ 1. Անօրինական միգրացիայի կանխարգելում 2. Միջազգային պաշտպանության համակարգի ապահովում 3. Աշխատանքային միգրացիայի կանոնակարգում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում:
- Նոր համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի մշակել վարչական վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ձևաչափ (օտարերկրացի աշխատողների սեռատարիքային կառուցվածքի, կրթական և մասնագիտական մակարդակի, ինչպես նաև տնտեսության այն ճյուղերի վերաբերյալ, որտեղ նրանք առավելապես ներգրավված են), ինչը իր հերթին կարևոր հիմք կհանդիսա ինչպես միգրացիոն, այնպես էլ զբաղվածության քաղաքականության մշակման և փոփոխմանհամար։
- Միաժամանակ օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման հետևանքով երկրում աշխատող օտարերկրացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալը խիստ անհրաժեշտ է նրանց իրավունքները պաշտպանելու և շահագործումից զերծ պահելու նպատակով: Հակառակ դեպքում կարող է բարձրանալ օտարերկրացիների խոցելիության մակարդակը և նվազել պետության՝ թրաֆիքինգի և չարաշահման ենթարկված աշխատողներին հայտնաբերելու հնարավորությունը:
Նշված թերությունների շտկումը, աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրյա աշխատուժի ՀՀ տարածք և ՀՀ աշխատաշուկա մուտքը արդյունավետ վերահսկելու արդիական համակարգի ներդրումը այսօր հրամայական է, որն էլ պայմանավորում է սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը։
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս ոլորտի կարգավորումը ապահովվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի թիվ N 493-ն որոշմամբ նախատեսված մեխանիզմներով, համաձայն որոնց աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է ոչ թե օտարերկրացուն, այլ գործատուին։ Միևնույն ժամանակ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքի թույլտվությունը ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս աշխատելու ՀՀ-ում։ Արդյունքում, իրավունքը տրամադրվում է օտարերկրացուն, իսկ թույլտվություն ստանում է գործատուն։
Նշված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2019թ. հուլիսի 18-ի թիվ 917-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարվել էր որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր»։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակներն են.
- Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ոլորտում ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը:
- Իմիգրացիոն նոր հոսքերի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, քանի որ օտարերկրյա աշխատողների ներհոսքը հարաբերականորեն նոր ձևավորված իմիգրացիոն միտում է, որը պահանջում է հստակ գործիքակազմի հիման վրա գործընթացի կարգավորում։
- ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 8-ի թիվ N 65 - Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության ծրագրի» ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղենիշները բաժնի Կառավարության խնդիրներ ենթաբաժնի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված «Մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքի ներդրուման ապահովումը,
- շտկել ոլորտը կարգավորող օրենսդրաիրավական ակտերում և գործառնական մեխանիզմներում առկա թերությունները,
- թեթևացնել օտարերկրյա աշխատողներ ներգրավող գործատուների բեռը,
- ապահովել համապատասխան մանրամասն վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից։
Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման համար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն համագործակցում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ, ինչի արդյունքում համակարգի ներդրման ծրագիրը ներառվել է Կենտրոնի կողմից իրականացվելիք Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում 2 (MIBMA 2) ԵՄ կողմց ֆինանսավորվող ծրագրի նախագծում։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարելավում՝ մեկ կանգառ մեկ պատուհան: Այժմ օտարերկրացի աշխատողները աշխատանքի թույլտվության հիման վրա ստանում են ժամանակավոր կացության կարգավիճակ, որը տրամադրվում է մեկ տարի ժամկետով, մինչդեռ աշխատանքի թույլտվությունը կտրամադրվի աշխատանքային պայմանագրի ժամկետով, որը կարող է մեկ տարուց պակաս լինել։
Համակարգը իրենից ներկայացնում է ինտերնետային օնլայն պորտալ։ Համակարգը տեղակայվելու է երեք հիմնական սերվերների վրա, իսկ աշխատանքի անխափանությունը ապահովելու համար համակարգը կկրկնօրինակվի լրացուցիչ backup սերվերի վրա։
Սերվերները ունենալու են եռաշերտ ճարտարապետություն, որոնցից յուրաքանչյուրը տեղակայվում է առանձին սերվերի վրա.
- Frontend՝ Համակարգ մուտք գործելու և Համակարգում գործողություններ իրականացնելու օգտատերերին հասանելի միջավայր։
- Backend՝տվյալների մշակման և փոխանցման միջավայր, որում ծրագրավորվում է համակարգի գործառնության ամբողջ տրամաբանությունը։ Համակարգի Frontend հատվածի հետ կապը ապահովվում է API կանչերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել տվյալների պաշտպանության բարձր մակարդակ։
- Տվյալների պահոց՝ համակարգում պահպանվող ֆայլերի և տվյալների շտեմարանների պահոց։
Նմանատիպ ճարտարապետություն կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, ինչպես նաև ապահովել այլ մարմիններից ստացվող և նրանց տրամադրվող տվյալների փոխանցման անվտանգությունը։
-
project.old_project_time.text
05.08.2019 - 20.08.2019
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Տարածքային կառավարման և զարգացման
-
project.ministry.title
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
project.discussion_date.title
13.08.2019
-
project.discussion_address.title
2019 թվականի օգոստոսի 13-ին ժամը 10:00-12:30 Էրեբունի Պլազա հյուրանոցի «Արգիշտի» սրահ
project.views.title 6340
project.print.title