base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

  • project.old_project_time.text

    09.08.2019 - 26.08.2019

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 26288

project.print.title

project.sentences.title

26.08.2019

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Օրենքի 115.1-ին հոդվածի շրջանակներում նախատեսվել է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իր գործառույթների իրականացման կապակացությամբ տեղեկատվության տրամադրումը չի համարվում բանկային գաղտնիքի հրապարակում, մինչդեռ, ակներև է, որ պետք է այս պարագայում նշված լիներ «ապահովագրական գաղտնիքի հրապարակում» այնքանով, որքանով նշված օրենքը չի կարգավորում բանկային գաղտնիքին առնչվող հարաբերությունները:

26.08.2019

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Որևէ կերպ հիմնավորված չէ Օրենքով սահմանված այն մոտեցումը, որի համաձայն` ԲԴԽ նախագահի պաշտոնային դրույքաչափը պետք է իջեցվի և հավասարեցվի ԲԴԽ անդամի պաշտոնային դրույքաչափին այն դեպքում, երբ վերջինս դատական իշխանության անկախությունը երաշխավորող մարնի ղեկավարն է: Նախագծի հիմնավորման մեջ այս առումով ևս որևէ հիմնավորում առկա չէ:

26.08.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Օրենքի 1-ին հոդվածում առկա հղման մեջ, թերևս, առկա է բացթողում: «151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով» բառերով, քանի որ Դատական օրենսգրքի առաջարկվող 151-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով հարկադիր կատարման ենթակա որևէ ակտի կատարում նախատեսված չէ:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text