base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՈՐՈՇԱԿԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման նպատակը տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը կնպաստի նրանց առողջ, ակտիվ, անկախ ապրելակերպի ապահովմանը և համայնքում սոցիալական ներառմանը: Սոցիալական աջակցության չափը և տրամադրման կարգը կսահմանի ՀՀ կառավարությունը սույն օրենքի ընդունումից հետո:

Սույն նախագծով նախատեսվում է աջակցել որոշակի բնակության վայր չունեցող, աշխատող  այն անձանց, ովքեր բնակվում են վարձակալական հիմունքներով, նրանց հատկացնելով դրամական փոխհատուցում բնակարանի (տան) վարձակալության դիմաց:

  • project.old_project_time.text

    16.08.2019 - 02.09.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5458

project.print.title

project.sentences.title

01.09.2019

Հետաքրքիր է նախագծի հեղինակը որևէ կերպ հաշվարկե՞լ է թե որքան է նստելու նման բարեգործությունը հարկատուներին վրա

01.09.2019

Հարգելիներս իսկ ո՞վ է վճարելու նման <<բարեգործությունների>> համար, - իհարկե սիրելի ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ: Այս կապակցությամբ մի լավ ժողովրդական ասացվածք կա՝ Հարսի հաշվին լավություններ անելու մասով: Հետո էլ սիրելի կառավարությունը լուրջ դեմքով կհայտնի, որ պետբյուջեի ծախսերը մեծ են և անհրաժեշտ է կրկին մեծացնել հարկային բեռը առանց այն էլ վաստակի շուրջ 50 տոկոսը /ներառյալ ԱԱՀ-ն և այլ տուրքերը/ սիրելի կառավարությանը վճարող հարկատուների համար:

01.09.2019

Ասենք նման տրամաբանությամբ կարելի է ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ փոխհատուցել, օրինակ, մարզերից Երևան տեղափոխված և առհասարակ հարկեր չվճարող տաքսիստների բնակվարձը: Լավ է ստացվում նախընտրական քարոզների համատեստում))

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text