base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ:

  • project.old_project_time.text

    20.08.2019 - 04.09.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Ֆինանսական, Տնտեսական

  • project.ministry.title

    Ֆինանսների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7487

project.print.title

project.sentences.title

04.09.2019

Մեկ անգամ ևս ցանկանում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման կարգի վրա: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության՝ այստեղ ունենք պետական բյուջեի միջոցների մինչև 30% վատնում: Քաղաքաշինության ոլորտին առնչվող պետական գնումները կարգավորող նորմատիվ իրավական ակտերում առկա խնդիրների և դրանց լուծումների մասին բազմիցս տեղեկատվություն ենք ներկայացրել, ինչպես նաև սույն նախագծի մշակման աշխատանքներին մասնակցելու առաջարկությամբ դիմել ենք ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկայացվող ձևաչափի հնարավորությունները, չանդրադառնալով հիմնական խնդիրներին, ներկայացնենք մեր դիտողությունները առաջարկվող նախագծի վերաբերյալ.

04.09.2019

1.Հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով շատ դեպքերում տրամաբանորեն անհրաժեշտություն չի առաջանում մշակելու նախագծային փաստաթղթերի բոլոր բաժինները: Նախագծային փաստաթղթերի բաժիններից են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Հնարավոր են աշխատանքներ, որոնց համար անհրաժեշտ լինի միայն մշակել նախագծային փաստաթղթերի նշված վերջին բաժինը, որի նպատակն է ճիշտ պլանավորել ծախսերը և չեզոքացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությունը:

04.09.2019

2.Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվում է սկսել գնման գործընթաց և հաղթողի հետ կնքել պայմանագիր՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Նշվածով չի ներկայացվում՝ ՄԺԾԾ-ով նախատեսված երեք տարիներից ո՞ր տարվա, թե՞ բոլոր տարիների նախատեսված ծրագրերի համար պետք է իրականացվի համապատասխան գործընթացը: Առավել անթույլատրելի է կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում փաստացի բյուջեի քննարկման և հաստատման կարևորագույն գործընթացի փաստացի անտեսումը, որի դեպքում հնարավոր է, որ ՄԺԾԾ-ում արդեն ընդգրկված օբյեկտներ դուրս մնան տարվա բյուջետային ծրագրից, և արդյունքում կստացվի, որ պետական մարմինը և տնտեսվարող սուբյեկտները կունենան ավելորդ միջոցների վատնում: Վերոնշված կետով առաջարկվում է նաև շինարարական ծրագրի գնման համար պահանջվող ամբողջական միջոցները, հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսված լինելու դեպքում, գնման գործընթացը կազմակերպել նախագծային փաստաթղթերով նախատեսված ամբողջական արժեքով: Ինչպես վերևում նշել էինք, այս առաջարկությունը նույնպես հղի է բազմաթիվ խնդիրներով: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 2-րդ ենթակետը:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text