base.notification_banner.text
project.favorite.title

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 21.08.2019 08:15:17 1-ին հոդվածը հակասում է "Գնումների մասին" ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի պահանջներին, քանի արռաջացնում է չհիմնավորված մենաշնորհ շուկայում։ 2-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են "Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով, որով և նախատեսված են լիցենզավորման ենթակ գործունեության տեսակների ուժի մեջ մտնելու ժամկետները։ 1-ին հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ դեղերի շրջանառության կարգավորման գործառույթները բազմազան են, փոխկապակցված, ծախսատար և պահանջում են կայունություն: Այս պարագայում մասնավոր կառույցները չեն կարող ընդգրկվել դեղերի շրջանառության պետական կարգավորման գործընթացներում: Համապատասխան տեղեկանքը կցվում է: Ինչ վերաբերում է 2-րդ կետին, ապա սույն կարգավորման նպատակը արդեն գործող մատակարարների համար լիցենզավորման վերջնաժամկետների սահմանումն է, քանի որ նախկինում մեծածախ գործունեությունը ենթակա չի եղել լիցենզավորման:
home.european_union.image_alt
home.european_union.text