base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 28.08.2019 02:05:18 Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պահանջում է փաթեթային լուծում՝ մասնավորապես անհրաժեշտ է <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում նախատեսել հստակ դորւյթներ՝ ՀՀ կառավարությանը նման կարգ հաստատելու լիազորություն վերապահելով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որոշման նախագծի նախաբանում նշված հղումները որոշման նախագծով սահմանվող նման կարգ հաստատելուն չեն վերաբերում, բացի այդ, նկատի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն ունի 4-րդ մասի 6-րդ կետ, որտեղ խոսքը խնամքի մասին է, իսկ նույն հոդվածի 12-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորված է հաստատել խնամքի տրամադրման կարգն ու պայմանները: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքը կամ հիմք ընդունելով գործող օրենքի վերը նշված դրույթները՝ վերանայել որոշման նախագիծը և քննարկման ներկայացնել ու հաստատել օրինակ՝ <<Տարեցին իր տանը խնամքի տրամադրման կարգն ու պայմանները հաստատեու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն և մենք հիմա աշխատում ենք <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի վրա, որտեղ հաշվի են առնվելու նաև նշված առաջարկությունները:
home.european_union.image_alt
home.european_union.text