base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 03.09.2019 04:19:44 Նման մոտեցումը անթույլատրելի է, գետի վրա մի քանի ՀԵԿ ունենալով, այն էլ հաջորդաբար, նշանակում է լուրջ վնաս հասցնել բնությանը, ջրային բազմազանությանն ու այն բույսերին որոնք սնվում են գետի այն հատվածի ջրով, որը ՀԵԿ ունենալու դեպքում խողովակաշարի միջով է անցնելու: Չփորձեք համոզել, թե ձկների համար հատուկ առուներ են թողնվում քանի որ բազմիցս եմ ականատեղ եղել, որ այդ առու կամ ձկնանցման ջրտարի միջով նույնիսկ ջուր չի հոսում: Եղածով բավարարվել է պետք և յուրաքանչյուհ ՀԵԿ-ից էլ պետք է հաշվարկել կատարած ջրառի չափն ու հարկել: Ընդունելի չէ
2 03.09.2019 05:53:48 ՀԷԿ-երը դանդաղեցնում են գետի հոսքը, այդպիսով առաջազնելով ջերմաստիճանի, գոլորշիացման փոփոխություն, իսկ դա չի նշանակիւմ, որ գետի ջրի քանակի մուտքն ու ելքն իրար հավասար են, չհաշված, թե ինչպիսի ազդեցություն են դրանք իւնենում գետի և շրջակա ֆաունայի վրա։ Հասկանում եմ, որ ոզում եք ավելի շատ ՀԷԿ-եր սարքելու թույլտվություններ տրամադրեք ու ՀԷԿ վերականգնվող էներգիայի ռեսուրս է, բայց լավ կլինի, որ յուրաքանչյուր գետին առանձնակի մոտենաք կամ խմբավորեք Ընդունելի չէ
3 03.09.2019 05:57:54 Իրավական որոշակիության ապահովման սահմանադրական պահանջի ապահովման նպատակով՝ առաջարկում եմ Ջրային օրենսգրքում սահմանել <<ջրառ>> հասկացությունը, քանի որ օրենսգրքում օգտագործվում է ջրառ եզրույթը, սակայն չկա դրա հստակ բնորոշումը, իսկ օրենսգրքի 1-ին հոդվածով սահմանված <<ջրօգտագործում>> հասկացությունից կարելի է միայն ենթադրել, որ այն ներառում է նաև ջրառը: Եթե ջրառը փաստացի ջրօգտագործում է, ապա այն պետք է հստակ ամրագրել ջրօգտագործում հասկացությամբ, իսկ հասկացությունների շարքում առանձին բնորոշել <<հաջորդաբար իրականացված ջրառ>> հասկացությունը և սահմանել ջրառի ծավալի մեծության հաշվարկման սկզբունքները կամ առանձնահատկությունները, այդ թվում ՝ մեծ կամ փոքր ՀԷԿ-երի համար:
4 03.09.2019 08:11:50 Այս նախագծով փորձ է արվում նախկինում ՓՀԷԿ֊ի կառուցման համար ՋԹ ստացման հայտով դիմած և մերժված անձանց համար կանաչ լույս վառեն և Հարավային ջրավազանային տարածքում անարգել շարունակեն ՓՀԷԿ֊ի կառուցման նպատակով ՋԹ֊ներ տրամադրեն, մասանվերապես Գեղի գետի վրա... Ընդունել չէ
home.european_union.image_alt
home.european_union.text