base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին»

«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի ընդունումը հիմնավորվում է ավիացիոն տեխնիկայի յուրացման, հատուկ ներդրումների, օդանավի վարման կատարելագործված միջոցների կիրառման, թռիչքային կադրերի դաստիարակման, պատրաստման և ուսուցման բարձր ցուցանիշների, երկար տարիների անվթար թռիչքային աշխատանքի և տնտեսության մեջ ավիացիայի կիրառման ակնառու ձեռքբերման համար:

  • project.old_project_time.text

    06.09.2019 - 06.10.2019

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Պետական եկամուտներ, Ավիացիա, Սոցիալական ապահովություն, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • project.ministry.title

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4840

project.print.title

project.sentences.title

06.09.2019

Կամ անհրաժեշտ է որևէ խտրականություն չդնել մասնագիտությունների բնագավառներում ու բոլոր մասնագիտությունների համար սահմանել վաստակավորի կոչում կամ, ավելի ճիշտ կլինի, վերեցնել բոլոր կոչումները։ Կարծում եմ, որ բոլոր մասնագիտությունների համար կոչումների չսահմանումը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջներից, քանի որ այլ տրանսպորտային միջոցների վարորդները, այլ մասնագիտությունները ներկայացուցիչներն անհիմն զրկվում են բժշկի, իրավաբանի, նկարիչի, մարզիկի, օդաչուի և օրենքով սահմանված այլ մասնագիտությունների մասնագետներին հավասար ստանալ պատվավոր կոչումներ։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text