Ռազմավարությունը ներկայացնում է շրջանակային մի փաստաթուղթ, որը հանդիսանում է միասնական հարթակ՝ գնահատելու նախորդ տարիներին առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունները և սահմանելու ներկա և ակնկալվող մարտահրավերները դիմակայելու ոլորտի պատրաստվածության հետագա զարգացման ուղենիշները: Հիմնվելով հրատարակված ապացույցների վրա հիմնված առաջարկությունների, փորձնական տվյալների, ինչպես նաև համակարգում գործունեություն իրականացնող շահագրգիռ կողմերի լայնածավալ քննարկումների և առաջարկների վրա՝ փաստաթուղթը խթանում է հանրային առողջության առկա մեխանիզմների, գործընթացների, փոխհարաբերությունների վերանայումը՝ առողջության խթանման, հիվանդությունների կանխարգելման և բարեկեցության ինտեգրացված մոտեցումների սահմանման միջոցով: