base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

________ __________________2019թ. N_____ -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման 1-ին հավելվածի 117-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիրը։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • project.old_project_time.text

    03.10.2019 - 19.10.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7848

project.print.title

project.docs.title

project.sentences.title

18.10.2019

Հավելված 1-ում SWOT վերլուծության Թույլ կողմեր հատվածում` Գյուղատնտեսություն և պարեն բաժնում առաջարկում ենք ավելացնել՝ «Արոտավայրերի և խոտհարքների կառավարման օրենսդրական կարգավորումների բացակայություն, արոտավայրերի և խոտհարքների անկանոն շահագործում»:

18.10.2019

Հավելված 1-ում SWOT վերլուծության Վտանգներ հատվածում` Գյուղատնտեսություն և պարեն բաժնում առաջարկում ենք ավելացնել՝ «Արոտավայրերի և խոտհարքների անկանոն շահագործումը և համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակաությունը կհանգեցնեն արոտավայրերի և խոտհարքների էկոլոգիական և տնտեսական խնդիրների սրմանը՝ վտանգելով երկրի պարենային անվտանգությունը»:

18.10.2019

Ութերորդ բաժնում (Միջազգային կազմակերպությունների աջակցության և աշխատանքների համակարգման ոչ արդյունավետ կառուցակարգեր) առաջարկում ենք ավելացնել հետևյալ պարբերույունը․ «2018թ․ հիմադրվել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը», որի նպատակն է համակարգել ծրագրային գործողությունները, բացահայտել հնարավոր համագործակցային ոլորտները, իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաև սռաջարկություններ ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններին՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական և գերատեսչական, բաց կամ անկատար օրենքները և որոշումները լրացնելու կամ փոփոխելու, ինչպես նաև համապատասխան հայեցակարգերի մշակելու և ընդունելու վերաբերյալ։ Հարթակի աշխատանքներում ներգրավված են մի շարք միջազգային, պետական և տեղական կառույցներ, որոնք 2019 թվականին նախաձեռնել են ՀՀ բնական կերհանդակների կառավարման հայեցակարգի մշակման գործընթացը»:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text