project.favorite.title
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
6 - project.vote.yes
-
3 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 07.10.2019 04:01:45 | Առաջարկություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի վերաբերյալ՝ 1. Գտնում եմ, որ միայն բնակելի տների կամ գյուղատնտեսական շինոթյունների համար գյուղական բնակավայրերում պետք է լինի նվազ պատասխանատվության: Գյուղական բնակավայրերում հասարակական, արտադրական կամ աշլ շինությունների ինքնակամ կառուցման համար պետք է լինի ավելի խիստ պատասխանատվություն: Պետական և ոչ պետական հողմասերի վրա ինքնակամ կառույցների կառուցման համար տարբեր պատասխանատվության մջոցների կիրառումը հակասում է օրենքի առաջ հավասարության ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքը և հիշեցնում է սոցսեփականության պաշտպանության ԽՍՀՄ սկզբունքը: ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նածագծի վերաբերյալ՝ 1. Յուրացնելը և վատնելը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն չէ, այս իսկ պատճառով այն միշտ չէ որ կատարվում է պաշտոնատար անձի կողմից: Այս իսկ պատճառով լրացնել «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա,» բառերով սանկցիայի լրացումը հիմնավորված չէ: Առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի մյուս հոդվածները ևս: 2. Օրենսդրքի 239-րդ հոդվածով օրենսդիրը ուղղակի առավել առավել վտանգավոր է համարել ոչ թե զենքի այլ միայն հրազենն ափութությամբ պահելը: Օրենսդիրն այլ զենքը՝ սառը զենքը, նետողական զենքը, օդամղիչ զենքը, գազային զենքը կամ ազդանշանային զենքը անփութորեն պահելու համար չի նախատեսել պատասխանատվություն: 3. Օրենսգրքի 315.1 և 315.2 հոդվածները ևս պետք է տարածվեն նաև բոլոր հողերի վրա: Հակառակ պարագայում խախտվում է օրենքի առաջ հավասարության ՀՀ Սահմանադրությամ բ նախատեսված սկզունքը: |
|