base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ԷԴՈՒԱՐԴ ՆԱՍԻԲԻ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԴՈՒԱՐԴ ՆԱՍԻԲԻ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Էդուարդ Նասիբի Թաթոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էդուարդ Նասիբի Թաթոյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային  զորակոչը։ Քանի որ Էդուարդ Նասիբի Թաթոյանի 26 տարին լրացել է 2019 թվականին օգոստոսի 9-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Էդուարդ Նասիբի Թաթոյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Էդուարդ Նասիբի Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է  ընկնում արդյունավետ խաղով, և կարևորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին։

Էդուարդ Նասիբի Թաթոյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    24.10.2019 - 13.11.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սպորտ և երիտասարդություն

  • project.ministry.title

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5950

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text