base.notification_banner.text
project.favorite.title

«Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Անհրաժեշտությունը` Կեղտաջրերի հեռացման բնագավառի զարգացման հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N1 հավելվածի 138.3 կետի պահանջների: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետության բնակավայրերի ջրահեռացման (կեղտաջրերի հեռացման) և կեղտաջրերի մաքրման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառն առաջնային չի համարվել և համարժեքորեն չի ֆինանսավորվել: Վիճակը հատկապես անբավարար է <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի կողմից չսպասարկվող բնակավայրերում՝ առաջացնելով առողջապահական և բնապահպանական խնդիրներ: Ստեղծված իրավիճակի փոփոխման, կեղտաջրերի հեռացման և մաքրման բնագավառի բարելավման նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համալիր միջոցառումներ, այդ թվում բնագավառի կառավարման, ինստիտուցիոնալ, իրավական հարցերի կարգավորման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև արդի տեխնոլոգիաների և մեխանիզմների կիրառման ուղղությամբ:
  3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ ապահովել կայուն, անխափան, հուսալի և հասանելի ջրահեռացում և կեղտաջրերի ամբողջական մաքրում, համակարգերի արդյունավետ կառավարում:
  4. Կարգավորման նպատակը և բնույթը` Հայեցակարգի նպատակն է բնագավառի բարելավումն ու արդիականացումը՝ մատուցվող ծառայությունների  որակի բարձրացումը և հասանելիության ապահովումը, առողջապահական և բնապահպանական համապատասխան խնդիրների լուծմանն աջակցությունը:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:
  6. Ակնկալվող արդյունքը` Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան բնագավառի հիմնախնդիրների ամբողջական լուծման, գործող և նախատեսվող համակարգերի արդյունավետ կառավարման համար:
  • project.old_project_time.text

    31.10.2019 - 15.11.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Տարածքային կառավարման և զարգացման

  • project.ministry.title

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5325

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text