project.favorite.title
«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 23.11.2019 23:25:58 | Անկեղծ ասած նախագծին դեռ չեմ ծանոթացել: Առաջարկում եմ բարելավել քաղաքային տրանսպորտի կանգառները, օրինակ 1 շաբաթ առաջ այսպես կոչված "Կինո Երևանի" կանգառում մի տարեց կին լավ չէր զգում ուզում էր նստել, բայց նման հնարավորություն չկար, լավ կլիներ որ կանգառները անձրևից և կիզիչ ևս պաշտպանեն մարդկանց: Շնորհակալ եմ ուշադրության համար |
Երևանի զարգացման հնգամյա ծրագրի նախագծով նախատեսվում է հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 850 կանգառներից միայն 348-ում են տեղադրված կանգառասրահներ: Ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է շարունակել կանգառների կահավորման աշխատանքները:
Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվում է նոր կանգառների սահմանում, դրանց քանակը հասցնելով շուրջ 1200-ի: Այն կանգառներում, որտեղ քաղաքաշինական տեսանկյունից խնդիրներ չկան, համայնք-մասնավոր ներդրող համագործակցության արդյունքում կտեղադրվեն նոր, ժամանակակից կանգառասրահներ:
Երևանի զարգացման միամյա ծրագրի նախագծով նախատեսվում է բնակչության հարմարավետ կենսակերպի ապահովման բազմաթիվ տարրեր, ինչպիսիք են օրինակ քաղաքային կահույքը, կանգառասրահները և վերգետնյա անցումները կարող են կառուցվել որպես փոխհատուցում գովազդային տարածքների տրամադրմամբ:
|