base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 35-րդ հոդվածում`

1)       1-ին մասի 5-րդ կետի «կրծքանշանով» բառից առաջ լրացնել «մեդալով կամ» բառերը.

2)       1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում.

7) զենքով պարգևատրում:».

3)       5-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է ՀՀ վարչապետը՝ քրեակատարողական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների նկատմամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կարող է կիրառել նաև քրեակատարողական ծառայության պետը: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական ծառայության պետը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

4)       լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մաս.

«5.1. Քրեակատարողական ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:».

5)       6-րդ մասում «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ կետերով» բառերով, իսկ «կրծքանշանի» բառից առաջ լրացնել «պատվոգրի, մեդալի և» բառերը.

6)       լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«Համապատասխան նախարարը կամ քրեակատարողական ծառայության պետը քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և այլ քաղաքացիներին ու անձանց կարող է պարգևատրել մեդալներով և պատվոգրերով։»։

 

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

  • project.old_project_time.text

    19.11.2019 - 04.12.2019

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5100

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text