project.favorite.title
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր
-
7 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 05.12.2019 07:42:13 | 1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ Ներկայացված նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ձևավորումն է։ Այս առումով նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է նոր՝ 12․1․ կետով ամրագրել հանրային ծառայողների վարքագծում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման հեղափոխական իրավակարգավորում, մասնավորապես՝ վերոնշյալ կետի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձիք պաշտոնեական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ իրենց անունից, ՀՀ և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով»։ Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խնդրահարույց է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր հետևյալ պատճառներով․ • Առաջին հայացքից պատկերացում է ստեղծվում առ այն, որ անձի համաձայնությամբ իր բանկային տվյալների, դրանցում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիության համար տրվող թույլտվությունը որևէ կերպ չի խախտում սահմանադրությամբ երաշխավորված անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, քանի որ առկա է տվյալների հասցեատիրոջ համաձայնությունը։ Սակայն իրավունքի և օրենքի գերակայությունն այս պարագայում պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն համաձայնություն տվող հանրային ծառայողի տվյալների տրամադրման իրավակարգավորումներում սահմանադրական երաշխիքների պահպանմանը, այլ նաև այն անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը, որոնց անձնական տվյալների բացահայտում է կանխատեսվում հանրային ծառայողի բանկային տվյալների հիման վրա փոխանցումների և գործառույթների բացահայտման գործընթացում։ • Նախագծով ամրագրված իրավակարգավորման պարագայում առկա է ռիսկ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ընձեռվող լիազորության չարաշահման առումով։ Մասնավորապես՝ նման իրավակարգավորման դեպքում անձի բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու գայթակղություն կարող է առաջանալ նաև քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ ընտրական գործընթացներում, ինչը ևս մեկ անգամ պարտադրում է իրավակարգավորումները հստակեցնել։ Վերոնշյալ ռիսկի կանխատեսումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հանրության իրավագիտակցության մեջ արմատացած չէ հրապարակման համար սահմանափակում պահանջող տեղեկատվության չտարածման մշակույթը։ Հարցի քննարկման նպատակն այն չէ, որ հանրային ծառայողի բանկային հաշիվների, շարժական ու անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության՝ պետության համար հասանելիությունը սահմանափակվի անհաղթահարելի իրավակարգավորումներով, այլև այնպիսի իրավական կառուցակարգերի սահմանումը, որոնք հնարավորություն չեն տա անհարկի չարաշահել պետական մարմնի լիազորությունները և ծնել կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկ․ • Նախագծում նախատեսել, որ հայտարարատու պաշտոնատար անձիք պաշտոնեական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 5-օրյա ժամկետում պարտավոր են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում իրենց նկատմամբ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հարուցված քրեական գործով քրեական հետապնդման մարմնի կողմից իրենց անունից, ՀՀ և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նման լիազորագիրը պետք է պահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որը պարտավոր է այն տրամադրել քրեական հետապնդման մարմնին հանրային ծառայողի՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում։ 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1․1 կետի համաձայն՝ իրավացիորեն նախատեսվում է հայտարարագրել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։ Այս առումով հարկ է նշել, որ նախատեսված չեն ինչպես գույքին «փաստացի տիրապետում» կարգավիճակի համար հայտարարատուի կողմից տիրապետման ժամկետները, այնպես էլ իրավասու մարմնի կողմից փաստացի տիրապետման հանգամանքը ստուգելու և հավաստելու իրավական մեխանիզմները։ Առաջարկ․ • Նախագծով սահմանել այն ժամկետները, որի առկայությամբ գույքի տիրապետումը պետք է դիտարկել որպես փաստացի տիրապետում։ • Նախատեսել այն իրավական ընթացակարգերը և գործիքակազմը, որոնց միջոցով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն է ստանալու ստուգելու և հաստատել հայտարարատուի կողմից գույքի փաստացի տիրապետման հանգամանքը։ |
ա) Չի ընդունվել
բ) Ընդունվել է մասնակի
|
|||
2 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 13:57:01 | 1. Թեև նախագծով ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակը, այնուամենայնիվ մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ ապօրինի հարստացման դեմ արդյունավետ պայքարելու տեսանկյունից խիստ կարևոր է բոլոր հանրային ծառայողների նկատմամբ հայտարարագրման պարտավորությունը տարածելը։ Նախնական փուլում առաջարկում ենք հայտարարագրման պարտավորությունը տարածելը պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մասնավորապես՝ քաղաքական պաշտոններ՝ 15.000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներ, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների և ավագանու անդամների, վարչական պաշտոններ՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, հայեցողական պաշտոններ՝ համայնքի ղեկավարի խորհրդական, մամուլի քարտուղար, օգնական, համայնքների ղեկավարի տեղակալի օգնական, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետներ, ինչպես նաև համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոն զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների բոլոր ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: |
1. Ընդունվել է մասնակի
|
|||
3 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 13:59:57 | 2. Ձևակերպումն անհստակ է, արդյո՞ք ծախսերը պետք է կատարված լինեն միայն հայտարարատուի կողմից, թե՝ վերջինիս հետ փոխկապակցված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այլ անձի կողմից ևս։ Առաջարկվում է հստակեցնել նշյալ դրույթը։ |
2. Չի ընդունվել
|
|||
4 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:01:29 | 3. Ո՞րն է տնտեսագիտական կամ այլ հիմնավորումը, որ նախագծում որպես ծախսերի շեմ սահմանվում է 300.000 ՀՀ դրամը։ Անհստակ է, թե ինչպես է այն հաշվարկվել: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նույնիսկ նախագծի հիմնավորվմամբ ներկայացված միջազգային փորձը նախատեսում է շուրջ 250.000 ՀՀ դրամ (500 ԱՄՆ դոլար)։ Առաջարկվում է նախատեսել տնտեսագիտական հիմնավորումը։ |
3. Ընդունվել է
|
|||
5 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:02:35 | 4. Ո՞րն է տնտեսագիտական կամ այլ հիմնավորումը, որ նախագծում որպես շեմ օգտագործվում է երեք հարյուր հազար դրամը, իսկ առաջարկվող հոդված 40.1-ի 2-րդ մասի 7)-րդ ենթակետում օգտագործվում է 1.000.000 ՀՀ դրամը։ Առաջարկվում է բոլոր ենթակետերում նախատեսել միևնույն ֆինանսական շեմը։ Արդյո՞ք հայտարարագրման համար անհրաժեշտ է սահմանված շեմը գերազանցող ծախսերի միանվագ կատարում, թե՝ մեկ տարվա ընթացքում կատարված միանվագ ծախսերի համագումար։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել օրենքով նախատեսված շեմը գերազանցող ոչ թե միանվագ ծախսերը, այլ՝ տարվա ընթացքում դրանց հանրագումարը, երբ գերազանցվում է սահմանված շեմը։ Նման կարգ գործում է, օրինակ, Լիտվայում։ Առաջարկվում է նախագծով նախատեսել համանման կարգավորում։ |
4. Ընդունվել է ի գիտություն
|
|||
6 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:03:23 | 5. Ծախսերի մեջ նախատեսված չեն ապրուստը հոգալու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը (սնունդ, ճանապարհածախս, կոմունալ վճարումներ…)։ Դրանց բացակայությունը հնարավորություն չի տալիս իրականացնել հայտարարագրերի բազմակողմանի վերլուծություն և վերահսկել դրամական ներհոսքն ու արտահոսքը։ Միջազգային փորձում վերջինիս սահմանումը ևս ընդունված պրակտիկա է1։ Անհրաժեշտ է նախագծով նախատեսել համանման կարգավորում, ինչպես նաև սահմանել, որպեսզի վիճակագրության կազմման հարցերով զբաղվող ՀՀ լիազոր մարմինը կազմի միջին ցուցանիշներ տարբեր կարգեր զբաղեցնող պաշտոնատար անձանց կողմից ապրուստը հոգալու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի վերաբերյալ։ |
5. Չի ընդունվել
|
|||
7 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:04:36 | 6. Քանի որ «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել նաև պաշտոնատար անձանց կրիպտոարժույթների և էլեկտրոնային հաշիվների հայտարարագրման պարտականություն, սակայն ՀՀ օրենսդրությամբ վերոնշյալ սահմանումները տրված չեն, առաջարկվում է նախագծով դրանք սահմանել։ |
6. Ընդունվել է
|
|||
8 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:05:26 | 7. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում»։ Ի կատարումն սույն գործողության, նախագծով նախատեսվել է մի շարք տվյալների հրապարակայնություն, սակայն առկա չէ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումները հստակեցնող նախագիծ։ |
7. Ընդունվել է ի գիտություն
|
|||
9 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:06:24 | 8.Պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջի վերաբերյալ կարգավորումը՝ ՀՀ-ում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով, մեր խորին համոզմամբ խիստ խնդրահարույց է։ ա) Նախագծի հիմնավորմամբ ներկայացված չէ որևէ երկրի միջազգային փորձ խնդրո առարկայի վերաբերյալ։ բ) Ինչպիսի երաշխիքներ են նախատեսված, որ այլ պետություններում գտնվող բանկերը բանկային գաղտնիք համարվող տեղեկությունը կտրամադրեն նման քաղաքացիաիրավական լիազորագրի հիման վրա։ Ավելին, նշված չէ, արդյոք ՀՀ-ն այլ երկրների հետ ունի փոխադարձ օգնության այնպիսի գործիքազմ, որը հիմք կհանդիսանա իրավապահ մարմին չհանդիսացող մարմնին տրամադրել նշյալ տեղեկատվությունը։ գ) Մեկ այլ մտահոգություն վերաբերվում է այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիաիրավական օրենսդրության համաձայն՝ լիազորագիրը տրվում է այլ անձի, իսկ նախագծով նշվում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հարց է առաջանում, թե կոնկրետ ում անունով է տրվելու լիազորագիրը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի կամ անդամներից որևէ մեկի անունով լիազորագրի տրամադրումը ևս չի լուծի խնդիրը, քանի որ վերջիններս պաշտոնավորումն իրականացնում են օրենքով նախատեսված ժամկետում, և նման կարգավորումը կարող է նման դեպքերում վերջինների լիազորությունների չարաշահման հնարավորություն առիթ դառնալ։ Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է նախ լուծել վերոշարադրյալ խնդիրները, այնուհետև միայն քննարկել նման լիազորագրի տրամադրման նպատակահարմարությունը։ |
8.Չի ընդունվել
|
|||
10 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:07:23 | 9. Նախագծով ընդլայնել նաև պաշտոնատար անձանց «ընտանիք» եզրույթը՝ նախատեսելով նաև պաշտոնատար անձի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված հետևյալ անձանց՝ ամուսնու ՀՀ ռեզիդենտ ծնողին, զավակին, եղբորը և քրոջը, ինչպես նաև սանիկ-քավոր հարաբերություններում գտնվող անձանց։ |
9.Ընդունվել է ի գիտություն
|
|||
11 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:08:17 | 10. Առաջարկվում է փոփոխություններ կատարել հայտարարագրման ոլորտի պատասխանատվություն սահմանող կարգավորումներում՝ ա) Նախագծի հարակից իրավական ակտերի գործող կարգավորումները («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք, հոդված 169, մաս 5 և ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314.3) հնարավորություն են տալիս հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքում խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որակելով նշյալ արարքները որպես Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը, որի համար սահմանված է առավել մեղմ՝ վարչական պատասխանատվություն։ Ավելին, բացակայում են որևէ ուղեցույցներ, որոնք կկարգավորեն, թե որ դեպքում է արարքն ընկնում վարչական օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների ներքո, իսկ որ դեպքում՝ քրեական։ Հարկ է նաև ընդգծել, որ քրեաիրավական կարգավորումներում նախատեսված է հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն, իսկ վարչաիրավական կարգավորումներում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ, և փաստաթղթում շրջանառվում է գոյություն չունեցող մարմնի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անվանումը։ Ուստի, առաջարկվում է վերանայել վերոնշյալ կարգավորումները՝ սահմանափակելով հայեցողության հնարավորությունը, բացի այդ մշակել նշյալ ուղեցույցները։ բ) Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրման խախտումներ կատարվելու դեպքում պատասխանատվության է ենթարկվում պաշտոնատար անձը, ոչ թե՝ խախտում կատարած ընտանիքի անդամը։ Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխությունները, և նման խախտումների դեպքում որպես սուբյեկտ դիտել խախտում կատարած ընտանիքի անդամին։ |
10. ա) Ընդունվել է մասնակի
բ) չի ընդունվել
|
|||
12 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:09:35 | 11. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հայտարարագրերի վերլուծության մի շարք լիազորություններ, սակայն գտնում ենք, որ նշյալը բավարար չէ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից։ Գործող օրենսդրությամբ ձեռնարկատիրական գործունեության որոշ ոլորտներ չեն կարգավորվում, ինչպես օր.` հողագործությունը։ Հետևաբար, պաշտոնատար անձը կարող է հայտարարագրում նշել, որ իր եկամտի աղբյուրը հողագործությունից, և դժվար կլինի ստուգել դա։ Մեկ այլ օրինակ է, երբ պաշտոնատար անձը չի հայտարարագրում իր կողմից փաստացի տիրապետվող գույքը, կամ հայտարարագրված անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ հեռու է իրականությունից։ Միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Ֆիլիպիններ, Կոսովո, նշյալ խնդիրների լուծման նպատակով մշակվել են կյանքի որակի ստուգման մեխանիզմներ (life style checks), որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը հայտարարագրված և իրական գույքի և եկամուտների տարբերությունները վերհանելու գործընթացում։ |
11. Չի ընդունվել
|
|||
13 | «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 14:10:30 | 12. Թեև նախագծով առաջարկվում է փաստացի տիրապետվող գույքը ևս հայտարարագրելու պարտավորություն, սակայն գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները թերի են և վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես, ի տարբերություն սեփականության իրավունքով պաշտոնատար անձին պատկանող գույքի բնութագրիչ հատկանիշներին, փաստացի տիրապետման գույքի պարագայում դրանց վերաբերյալ օրենսդրական պահանջ սահմանված չէ։ Նման կարգավորումներ չեն տրվում նաև «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու (…) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով: Սակայն, այս պարագայում ևս անհրաժեշտ է հայտարարագրել փաստացի տիրապետման գույքի գտնելու վայրը, մակերեսը, ձեռք բերման ամսաթիվը, գործարքի մյուս կողմին, որը հնարավորություն կտա բացահայտել այն իրավիճակները, երբ գույքի նոմինալ սեփականատերն իրականում պաշտոնատար անձն է։ Ուստի, առկա է համապատասխան փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն։ |
12. Ընդունվել է
|