26.11.2019
Երկար սպասված նախագիծ
6 - project.vote.yes
0 - project.vote.no
2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-100Ն օրենքի պահանջների հիման վրա և հաշվի առնելով ՀՀ կառավարության 14․09․2018թ. №1010-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» դրույթները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված իրավական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքները։ Մասնավորապես, հանձնաժողովի 09.08.2017թ. N344Ն որոշմամբ հաստատվել Է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնները, ապա 18.08.2018թ. N289Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրական էներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգը, որտեղ նկարագրված է ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում աստիճանաբար մրցակցային շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը։
Հաշվի առնելով վերը նշվածը և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առանձին հատվածներում առևտրի մեխանիզմների առանձնահատկությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել մեծածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները՝ սահմանելով նաև էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի համապատասխան սեգմենտներում մասնակիցների պատասխանատվությունների շրջանակը և մեխանիզմները
project.old_project_time.text
25.11.2019 - 10.12.2019
project.type.title
Որոշում
project.area.title
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
project.ministry.title
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
project.views.title 6577
project.print.title26.11.2019
Երկար սպասված նախագիծ