base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 3-ի №251Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 3-ի №251Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների դրույթների համաձայն՝ 2017 և 2018 թվականների ընթացքում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը պարտք էր կուտակել Իրանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, հաշվառումն իրականացվում էր հաշվարկային ժամանակահատվածի վերջում ձևավորված տվյալների հիման վրա, որը չէր արտացոլում Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրան փոխհոսքերի շրջանակներում արտահանված էլեկտրական էներգիայի իրական պատկերը։ Հետևաբար, անհրաժեշտություն առաջացավ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ժամանակավոր առևտրային կանոնների 8-րդ և 9-րդ բաժիններում կատարել էլեկտրաէներգիայի փոխհոսքերի հաշվառումը ժամային կտրվածքով իրականացնելու վերաբերյալ համապատասխան փոփոխություններ, որոնք ամրագրվեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 3-ի №251Ն որոշմամբ՝ նախատեսելով կիրառության մեջ դնել 2020 թվականի փետրվարի 1-ից։ Սակայն գործող կանոններով ամրագրված հաշվառման պարագայում արդեն իսկ զգալիորեն նվազեցվել է էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում կուտակված պարտքի մեծությունը և ներկա փուլում էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների տեսանկյունից նպատակահարմար չէ դեպի Իրան էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը իրականացնել ժամային կտրվածքով։ Քանի որ ներկայումս մշակվել են էլեկտրաէներգիայի նոր առևտրային կանոններ, որը նախատեսված է գործողության մեջ դնել 2020 թվականի փետրվարի 1-ից և որի դեպքում էլեկտրական էներգիայի հաշվառումն իրականացվելու է ժամային կտրվածքով, առաջարկվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման ժամային կտրվածքով իրականացումը նույնպես կիրառել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելու ժամանակ, երբ կգործեն նաև նոր՝ ամբողջովին վերափոխված առևտրային կանոնները։

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ժամային կտրվածքով հաշվառումն իրականացնել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելու հետ միաժամանակ։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությամբ։

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ հետաձգվում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի ժամային կտրվածքով հաշվառման փոփոխությունները իրականացումը՝ այն նախատեսելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցնելու ժամանակ։

 

  • project.old_project_time.text

    03.12.2019 - 18.12.2019

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • project.ministry.title

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5863

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text