project.favorite.title
«Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 21.01.2020 03:46:57 | «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ և 6.2-րդ կետերի համաձայն ՀՀ կառավարությանն իրավունք է վերապահված միայն սահմանել ոստիկանությանը դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը տրամադրելու կարգը: Մինչդեռ նախագծով սահմանվում է նաև ԴՆԹ բնութագրերը տրամադրելու կարգ: Սույն մասով նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որի համաձայն Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Բացի այդ «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն ԴՆԹ բնութագրերի փոխանցման, մշակման եւ հաշվառման էլեկտրոնային համակարգերը պետք է ունենան Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ: Կառավարության որոշմամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ չունեցող էլեկտրոնային համակարգերի միջոցով ԴՆԹ բնութագրերի հաշվառումն արգելվում է: Սույն նախագծից պարզ չէ թե պահպանված է օրենքի վերոհիշյալ պահանջը: |
|