«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացնել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին, ինչի արդյունքում «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի 9-ը հաստիքներից կկրճատվեն 2-ը։
Նախագծով առաջարկվում է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված լիազորությունը այն է՝ ՊՈԱԿ-ի գույքի հաստատումը, վերապահել շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև կատարել որոշ տեխնիկական շտկումներ, մասնավորապես «Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ» » բառերը փոխարինել «Վանաձորի «Սարուխանյան Ժ․անվան» դենդրոպարկ»» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 433-Ն որոշման հավելվածի «Լոռու մարզ» բաժնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 629-Ն որոշմամբ կատարված լրացումները։
-
project.old_project_time.text
23.01.2020 - 08.02.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Շրջակա միջավայր
-
project.ministry.title
Շրջակա միջավայրի նախարարություն
project.views.title 5565
project.print.title