project.favorite.title
Լրամշակվող
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ
-
4 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 12.02.2020 14:21:44 | Սա հստակ մտնում է համայնքի իրավասությունների շրջանակ և թուլացնում է ՏԻՄ-ի անկախության սկզբունքը: |
ՏԻՄ-երի անկախության թուլացում առկա չէ:
|
|||
2 | 18.02.2020 05:59:54 | Ընդհանուր դրույթներ բաժնի 3-րդ կետի երկրորդ ենթակետը համապատասխանեցնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված և ս/թ հունվարի 24-ին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին և միայն օրենքի 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց հետո ընդունել նախարարի համապատասխան հրամանը կամ ընդունել, բայց ուժի մեջ մտցնել միայն վերը նշված օրենքի ընդունումից հետո: |
Նշված դրույթների միջև ընդհանրություններ և հակասություններ չենք տեսնում, խնդրում ենք հստակեցնել:
|
|||
3 | 18.02.2020 06:37:29 | Մրցույթի նախապատրաստական աշխատանքները բաժնի 18-րդ կետի և ընդհանուր դրույթներ բաժնի 12-րդ կետի 2-րդ ենթակետի բովանդակությունները հակասում են միմյանց և անհրաժեշտ է հստակ մեկ տարբերակ ունենալ դիմումների ընդունման վերջնաժամկետի վերաբերյալ: |
18-րդ կետի և ընդհանուր դրույթներ բաժնի 12-րդ կետի 2-րդ ենթակետի բովանդակություններում հակասություն չկան, քանի որ 18-րդ կետով հստակ նշված է դիմում ներկայացնելու վերջնաժամեկտը /մրցույթի անցկացման օրվանից 15 օր առաջ/, իսկ 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված է մրցույթի մասին հայտարարություն տալու օրը / այսինք հայտատարությունը պետք է տրվի մրցույթի անցկացման օրվանից 30 օր առաջ/:
|
|||
4 | 18.02.2020 07:07:56 | Ընդհանուր դրույթներ բաժնի 6-րդ կետում <<նրան>> բառը փոխարինել <<նրա>> բառով: Նույն բաժնի 7-րդ կետում հստակ չէ, թե համայնքային կամ պետական ենթակայության կազմակերպությունների քանակը համայնքում մեծ լինելու դեպքում, եթե համայնքի ղեկավարն առնվազն 15 օր առաջ հարցում է ուղարկում և բոլոր կազմակերպությունները տալիս են թեկնածու, ապա ներկայացված թեկնածուներից ինչ սկզբունքով է կատարվում ընտրություն հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Անհրաժեշտ է հստակ շարադրել, օրինակ՝ վիճակահանության միջոցով ներկայացված թեկնածուներից ընտրվում է մեկը, որն էլ ընդգրկվում է համայնքի ղեկավարի կողմից ձևավորվող հանձնաժողովի կազմում: |
Ընդունվում է մասնակի, մասնավորապես՝ <<նրան>> բառը կփոխարինվի <<նրա>> բառով: Սակայն վիճակահանության անհրաժեշտություն չկա, նման իրավիճակների համար նախագծում կկատարվի փոփոխություն, որով վերը նշված դեպքերում համաձնաժողովի կազմում կընդգրկվի համայքի ղեկավարի հայեցողությամբ ընտրված թեկնածուն:
|
|||
5 | 18.02.2020 07:07:56 | Կարգի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի պահանջներին: |
Ընդունվել է ի գիտություն, կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
|
|||
6 | 18.02.2020 08:53:53 | Ընդհանուր դրույթներ բաժնի 3-րդ կետի երկրորդ ենթակետը համապատասխանեցնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված և ս/թ հունվարի 24-ին ՀՀ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին և միայն օրենքի 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց հետո ընդունել նախարարի համապատասխան հրամանը կամ ընդունել, բայց ուժի մեջ մտցնել միայն վերը նշված օրենքի ընդունումից հետո: Այսինքն կարգով ՀՈԱԿ-ի տնօրենի համար սահմավում է՝ բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, իսկ նշված օրենքի նախագծում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ հանրային ծառայության ոլորտի հինգ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ: Իսկ քանի որ եթե կարգն այս ձևով հաստատվի, հետագայում օրենքի ընդունումից հետո նորից կարգում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կառաջանա, քանի որ օրենքն ամեն դեպքում ունի ավելի բարձր իրավաբանական ուժ և գերակա են դրա դրույթները նախարարի հրամանի դրույթների նկատմամբ? |
|
|||
7 | 19.02.2020 00:54:31 | Իմ կողմից ներկայացված <<Մրցույթի նախապատրաստական աշխատանքները բաժնի 18-րդ կետի և ընդհանուր դրույթներ բաժնի 12-րդ կետի 2-րդ ենթակետի բովանդակությունները հակասում են միմյանց և անհրաժեշտ է հստակ մեկ տարբերակ ունենալ դիմումների ընդունման վերջնաժամկետի վերաբերյալ: >> առաջարկին Ձեր կողմից պատասխան հիմնավորում է ներկայացվել, որ <<18-րդ կետի և ընդհանուր դրույթներ բաժնի 12-րդ կետի 2-րդ ենթակետի բովանդակություններում հակասություն չկան, քանի որ 18-րդ կետով հստակ նշված է դիմում ներկայացնելու վերջնաժամեկտը /մրցույթի անցկացման օրվանից 15 օր առաջ/, իսկ 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված է մրցույթի մասին հայտարարություն տալու օրը / այսինք հայտատարությունը պետք է տրվի մրցույթի անցկացման օրվանից 30 օր առաջ/>>: Սակայն խնդրում եմ նայել 11-րդ կետը, միայն որում է նշված մրցույթ հայտարարելու ժամկետների վերաբերյալ, իսկ իմ կողմից մեջբերված երկու դեպքերում էլ խոսքը վերաբերում է մասնակիցների կողմից մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետին՝ մի դեպքում մրցույթի անցկացման օրվանից 15, մյուս դեպքում 30 օր առաջ: |
|
|||
8 | 19.02.2020 01:36:49 | ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Այսինքն գործում է կամ-կամ տարբերակը, իսկ կարգում շարադրված է և-և տարբերակը, այսինքն և համայնքի ղեկավարի կարգադրություն կամ որոշում, և աշխատանքային պայմանագիր: Առաջարկում եմ սահմանափակվել միայն աշխատանքային պայմանագիր կնքելով կամ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձի կողմից ընդունված որոշումով կամ կարգադրությամբ նշանակելով՝ հակասության մեջ չդնելով կարգի տվյալ դրույթները ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի դրույթների հետ: |
ՉԻ ընդուվել, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման աշխատանքային օրենսգրքի դրույթները, իսկ տնօրենի պաշտոնում նշանակումը իրականացվում է անհատական իրավական ակտով:
|
|||
9 | 19.02.2020 04:40:18 | Մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը բաժնի 1-ին կետից հանել առավելագույնը բառը, քանի որ համայնքի ղեկավարին ոչ հաճելի մասնակից հաղթելու և նշանակվելու դեպքում, սուբյեկտիվ գործոնով պայմանավորված, համայնքի ղեկավարը հնարավոր է աշխատանքային պայմանագիր կնքի մեր պատկերացրած ամենակարճ ժամկետով՝ թեկուզ նաև մեկ օրով կամ մեկ ամսով, այնուհետև վերջինիս ազատելուց հետո հայտարարի նոր մրցույթ: Հետևաբար նման ռիսկերից խուսափելու համար առաջարկում ենք հանել <<առավելագույնը>> բառը: Բացի այդ նույն կետի վերջին նախադասությունն առաջարկում ենք ամբողջությամբ հանել, քանի որ իր մեջ լուջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչպես նաև զրկում է մյուս քաղաքացիներին սպասված մրցույթին մասնակցելու հնարավորությունից: |
Ընդունվել է: Կկատարվի համապատասխան փոփոխությունը:
|