ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
-
3 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (ՀԵՀ (EA)) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության ասոցացված անդամակցության կարգավիճակի ապահովման նպատակով և հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը և 22-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) ապահովել Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության անդամակցության անդամավճարի վճարումը` Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից սահմանված ժամկետներում.
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավատարմագրման եվրոպական համագործակցության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության 2021 թվականի անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
project.old_project_time.text
13.02.2020 - 05.03.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Էկոնոմիկա, Տնտեսական
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 5223
project.print.title