base.notification_banner.text
project.favorite.title

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 28.02.2020 05:42:29 «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ըստ բաժինների ներկայացված ցանկը թույլ է տալիս ուշադրություն հրավիրելու ստանդարտացման ոլորտում առանցքային դարձած խնդրի վրա, որն է. «ստանդարտի մշակում» և «ստանդարտի թարգամանություն» հիմնարար հասկացությունների տարանջատումը և սահմանումը: Ստանդարտի մշակումը, հատկապես փորձարկումների ոլորտին վերաբերող ստանդարտի՝ ենթադրում է տեխնիկական հագեցվածության և գիտահետազոտական բազայի առկայությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, բազմակի փորձարկումների միջոցով որոշակի պահանջների, ցուցանիշների ու դրանց նորմերի սահմանում: Մինչդեռ «ստանդարտի թարգմանությունը» կամ ինչպես նշվում է ծրագրում «ներդաշնակ ստանդարտի մշակումը» սոսկ տեխնիկական թարգմանչի միջոցով բնագրաբնույթ տեքստի կամ բովանդակության վերարտադրումն է, և ամենևին կապ չունի «ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ» բաժնում փաստվող ձևակերպումների հետ, մասնավորապես «սահմանում» եզրույթի հետ : Այսինքն՝ սահմանվածը թարգմանելը՝ սահմանում չէ: Եթե խնդիրը նման ձևաչափով և թարգմանության միջոցով ստանդարտացման ազգային համակարգի պահպանումն է, ապա համոզված եմ, որ այդ գործառույթը կարող են իրականացնել մրցույթով ընտրված և մատչելի գներով ծառայություն մատուցող թարգմանչական կազմակերպություններ:
home.european_union.image_alt
home.european_union.text