-
2 - project.vote.yes
-
1 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ---------------- 2020 թվականի N - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Էրեբունի 12/6 հասցեում գտնվող 600.3 քմ մակերեսով անշարժ գույքը N 06032018-01-0219, գաղտնաբառը՝ AAYCPGVYY3PX անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝ այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենք, շինությունների ճշգրտված տվյալներով Հայաստանի Հանրապետության անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
project.old_project_time.text
27.02.2020 - 13.03.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
project.ministry.title
Էկոնոմիկայի նախարարություն
project.views.title 5977
project.print.title