Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ:
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` խնդրո առարկա դրույթի նոր խմբագրությամբ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա հետ միևնույն հորից կամ միևնույն մորից սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր քույրերը, եղբայրները կամ համամայր քույրերը, եղբայրները) հաշվի են առնվում միևնույն պայմաններին բավարարելու դեպքում:
Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:
-
project.old_project_time.text
12.03.2020 - 27.03.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Սոցիալական ապահովություն
-
project.ministry.title
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
project.views.title 4700
project.print.title