base.notification_banner.text
project.favorite.title

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ռազմական դրության  ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները` համաձայն հավելվածի:
  2. Առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`
  • մշակել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ռազմական դրության  ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից)  կառավարման  հետ կապված առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի  և  շահագրգիռ  մարմինների  համագործակցության մեխանիզմները  և գործելակարգը,
  • փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան պլաններում  և  հաստատել  սահմանված կարգով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ

  • project.old_project_time.text

    12.03.2020 - 27.03.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Առողջապահություն

  • project.ministry.title

    Առողջապահության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6630

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text