base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                «    » ----------------- 20   թվականի          N       -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

  1. ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի թիվ 498-Ն որոշման հավելվածը՝

1)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով `

«6.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:»

2) 7-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Հանձնաժողովի գործառույթների իրականացումն ապահովվում է էլեկտրոնային ընթացակարգերի միջոցով, բացառաությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի ղեկավարն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամներից մեկի միջնորդությամբ հրավիրում է հանձանաժողովի նիստ:»

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1 և 7.2 կետերով՝

«7.1 Հանձնաժողովի քարտուղարը, Ոստիկանության կողմից ներկայացված բոլոր դիմումների ուսումնասիրության արդյունքում կազմում է ամփոփ հաշվետվություն և, խորհրդակցելով Հանձնաժողովի ղեկավարի հետ, հաշվետվությունը և քվեարկության դրվող հարցերը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Հաշվետվության մեջ ներառվում է Ոստիկանության կողմից ներկայացված քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու վերաբերյալ դրական և բացասական եզրակացությունների ընդհանուր թիվը, բացասական եզրակացությունների դեպքում` համապատասխան դիմումը չբավարարելու իրավական հիմքը և հնարավոր վիճահարույց գործերի վերաբերյալ տեղեկատվություն:

7.2. Հանձնաժողովի անդամները սույն կարգի 7.1-րդ կետով սահմանված կարգով ամփոփ հաշվետվությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում են սույն կարգի հավելվածով հաստատված Ձև N1 քվեաթերթիկը` էլեկտրոնային եղանակով ուղարկելով հանձնաժողովի մյուս անդամներին և քարտուղարին:»

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«8. Եթե հրավիրվում է հանձնաժողովի նիստ, ապա նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:»

5) 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հավասար ձայների դեպքում վճռորոշ է ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:»

7) 12-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակնությամբ՝

«12. Քվեարկության վերաբերյալ հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն և եզրականություն, որն ստորագրվում է քվեարկությանը մասնակցած անդամների և հանձնաժողովի ղեկավարի կողմից և  Հայաստանի Հանրապետության ոստիկանության եզրակացությունների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։»

8) 13-րդ և 14-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

  • project.old_project_time.text

    13.03.2020 - 28.03.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5165

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text