project.favorite.title
Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 20.03.2020 02:36:31 | Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 4 պահուստային տեղերից մեկը հատկացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնին: Նախագծի հավելվածի 7-րդ սյունակում 4 թիվը փոխել 3 թվով, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոն տողում, 7-րդ սյունակում Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում տողի դիմաց ավելացնել 1: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվել է բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման ու ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցության չափման գործիքների մշակման հիմնախնդիրներով զբաղվող գիտական խումբ: Այն արդեն ունի գիտական մի շարք հրապարակումներ, այդ թվում՝ տպագրված արտասահմանում: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կստեղծի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, կրթության ու գիտության կառավարիչներին, այս ոլորտի պետական մարմիններին ներկայացնելու համար: |
Առաջարկությունը ընդունելի է:
|
|||
2 | 26.03.2020 07:26:42 | Առաջարկում եմ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 1 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնին, որը համապատասխանում է ԺԷ.00.03 մասնագիտության դասիչի Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն մասնագիտությանը՝ դրանով ապահովելով տարկետման իրավունքից օգտվող տղա ուսանողների կրթության շարունակականությունը։ Հարկ եմ համարում նշել, որ նախորդ՝ 2019-2020 ուսումնական տարվա համար նույն ամբիոնին հատկացվել է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտական 1 տեղ, որը և լրացվել է տարկետման իրավունքից օգտվող ուսանողի կողմից։ |
Առաջարկությունը ընդունելի չէ, քանի որ ԺԷ.00.03- Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն մասնագիտությամբ մեկ տեղ հատկացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային և մեկ տեղ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին:
|