Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«——» «——————»2020թվականի№----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018ԹՎԱԿԱՆԻՀՈՒՆԻՍԻ8-Ի №667-ԼՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետությանկառավարությունըորոշումէ.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
- 1) 30-րդ կետում «նախարարական կոմիտեի նիստում» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունները՝
«Նախանիստը, նիստը վարողի նախաձեռնությամբ, կարող է անցկացվելնաև հեռավար՝առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
- 2) լրացնել 45.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝
«45.1. Կոմիտեի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
- 3) 65-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Վարչապետի հանձնարարությամբ նիստը կարող է անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերը անցկացվում են առցանց հարթակի միջոցով՝ ապահովելով Կառավարության անդամների և Կառավարության նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցհասանելիությունը, տեսակապը և նիստի արդյունավետ անցկացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական հնարավորություններ:»:
- Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ապահովել սույն որոշմամբ սահմանված նիստերի հեռավար անցկացման տեխնիկական հնարավորությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
project.old_project_time.text
06.04.2020 - 22.04.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Շրջակա միջավայր, Քաղաքաշինություն, Սպորտ և երիտասարդություն, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Էլեկտրոնային արդարադատություն, Կառավարչական իրավահարաբերություն, Տեսչական համակարգ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 4975
project.print.title