22.04.2020
Նախագծի «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ հատվածի 3-րդ կետը սահմանում է, որ սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ): Մինչդեռ նախագծի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է, որ նախագծով նախատեսված կարգավորումների հասցեատերերի շրջանակն անհամեմատ լայն է: Նախագծի հասցեատերեր են նաև լիազոր մարմինը, մրցութային հանձնաժողովը, դրա անդամները, մրցութային հանձնաժողովում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտները, մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր սուբյեկտները՝ անկախ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնելուց: Ուստի կարծում եմ՝ նախագծի քննարկվող նորմը փոփոխության կարիք ունի, և հարկ է սպառիչ սահմանել սույն որոշման նախագծի հասցեատերերի ցանկը: