project.favorite.title
Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 27.04.2020 08:20:07 | <<Ոստիկանության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարությունը հաստատում է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկը, մինչդեռ նախագծով սահմանվող նոր հավելվածով, ինչպես նաև գործող որոշման հավելվածով սահմանված է ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի պահեստամասերի, սարքավորումների և օժանդակ միջոցների ցանկը: Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով նշված ռազմամթերքի տեսակների մասին գործող որոշման հավելվածում և նոր նախագծում խոսք չկա, հետևաբար ոչ միայն նախագծի և գործող որոշման, այլև օրենքի իմաստով առկա է իրավական որոշակիության խնդիր, քանի որ պարզ չէ, թե ի՞նչն է ռազմամթերքը, ի՞նչ է այն իր մեջ ներառում և ո՞ր ռազմամթերքի տեսակն է թույլատրվում օգտագործել ոստիկանությունում, ինչը չի սահմանված և կանոնակարգված ոչ միայն օրենքով, այլև բաց է մնում օրենքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ օգտագործման համար թույլատրված ռազմամթերքի տեսակները հաստատելու կարևորագույն հարցը՝ դրանից բխող հետևանքներով: Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ իրավական հիմքով և կարգավորումներով է որոշվել, թե ե՞րբ կամ ինչպիսի՞ իրավիճակներում կամ դեպքերում ի՞նչ ռազմամթերք պետք է կամ կարող է օգտագործվել, որո՞նք են ի վերջո թույլատրված ռազմաթերքի տեսակները և ու՞մ կողմից են այդ որոշումներըը կայացվել: Ռազմամթերքի մասով նախագծում չի ապահովվում օրենքի պահանջը և առկա է օրենքի վերը նշված դրույթին հակասություն, որոհետև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է համապատասխանի սահմանադրական օրենքներին և օրենքներին: Առաջարկվում է նախագծով վերանայել գործող որոշման վերնագիրը, հավելվածի վերնագիրը և բովանդակությունը՝ սահմանելով նաև ռազմամթերքի տեսակները: |
|