base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

  • Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները։

          Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

  • project.old_project_time.text

    28.04.2020 - 15.05.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5201

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text