Լրամշակվող
«Մի շարք ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - project.vote.yes
-
0 - project.vote.no
«Մի շարք ֆիզիկական անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասում կատարվել է փոփոխություն և սահմանվել է, որ նույն օրենքի 249.1 հոդվածում նշված անձանց կողմից ներմուծվող ապրանքների բնաիրային չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավակարգավորումների ամբողջական իրականացումը:
-
project.old_project_time.text
29.04.2020 - 14.05.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Միջազգային հարաբերություններ
-
project.ministry.title
Պետական եկամուտների կոմիտե
project.views.title 6487
project.print.title