base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «        »________________ 2020թ.                                                       Թիվ _____ -Ն

 

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ձև 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ կետով.

«8.1 Իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց՝ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում»:

  1. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրը:
  • project.old_project_time.text

    23.06.2020 - 08.07.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4753

project.print.title

project.sentences.title

23.06.2020

կառաջարկեմ թվարկված իերի մեջ առանձնահատուկ շեշտել նաև ածելին, քանի որ շատ հաճախ ածելիով է հենց կատարվում ինքնավնասումը: Բացի այդ, կառաջարկեմ օգտագործել ոչ միայն կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ, այլ նաև առողջությանը վնաս հասցնելու համար օգտագործվող առարկաներ տերմինը, քանի որ շատ դեպքերում քննարկումների և բողոքների հիմք կարող է դառնալ որևէ առարկայի՝ դատապարտված անձի մոտ գտնվելու արգելքի փաստը, այն հիմնավորմամբ, որ նրանք կամ պաշտպանները կարող են ասել, որ որևէ առարկա կյանքից զրկելու համար չի օգտագործվել, ուստի նրա մոտ այդ առարկայի պահելը չթույլատրելն ապօրինի է: Այս տարըմբռնումներից զերծ մնալու համար կառաջարկեմ ներառել նաև այս դիտարկումը

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text