Լրամշակվող
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
4 - project.vote.yes
-
3 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ----------------- 20 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) «քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին և «գրավը», «անձնական երաշխավորությունը» կամ «կազմակերպության երաշխավորությունը» որպես խափանման միջոց կիրառելու մասին տվյալները` խափանման միջոցը կիրառելու պահին»:
2. Որոշման և Որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածներում՝
1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
31.07.2020 - 15.08.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
project.ministry.title
Արդարադատության նախարարություն
project.views.title 4433
project.print.title