base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

Փաթեթի ընդունմամբ՝

  • Կկարգավորվեն փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների աշխատանքով և զբաղվածությամբ ապահովման խնդիրներիը` ընդլայնելով այդպիսի ռեժիմներում պատիժ կրող դատապարտյալների հնարավորությունները: Կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ աշխատանքի և զբաղվածության միջոցով դատապարտյալների վերասոցիալականցման համար.
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում  գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից որոշումների կայացման գործընթացը կդառնա ավելի կանխատեսելի՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը.
  • Կբարձրացվի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:
  • project.old_project_time.text

    05.08.2020 - 20.08.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5638

project.print.title

project.sentences.title

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

20.08.2020

Միաժամանակ առաջարկում ենք Նախագիծը լրացնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102- րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը:» բառերը «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած բացասական վարքագիծը։» բառերով վերաձևակերպելու առաջարկով, որով կբացառվի դատապարտյալի՝ դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու կամարտահայտության մեխանիզմը։ Այս իմաստով, աննպատակահարմար է դառնում նաև Օրենսգրքի 102-րդ հոդվածը «Եթե դատապարտյալը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է մեկուսացվածության առավել բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ, ապա տեղափոխումից հետո նա չի կարող վերականգնել ուղղիչ հիմնարկի նախկին տեսակը» բառերով լրացնելու մասին նախագծային առաջարկը։

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

20.08.2020

Նախագծով առաջարկվում Է Օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը «դիմումը:» բառից հետո լրացնել «Բաց ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հիմք է նաև տեղափոխումից հետո աշխատանքային հարաբերություններ չձևավորելը կամ աշխատող դատապարտյալի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում դատապարտյալի կողմից աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» բառերով։ Կարծում ենք, որ նման դրույթը դատապարտյալի համար անհամաչափ բեռ է' հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության' որպես սոցիալական պետության ստանձնած' գործազրկության հաղթահարմանն ուղղված պոզիտիվ պարտավորությունների շրջանակը։ Առաջարկում ենք «...աշխատանքային նոր հարաբերություններ չձևավորելը։» բառերը վերաձևակերպել «....աշխատանքային նոր հարաբերություններ ձևավորելուց խուսափելը։» բառերով։

20.08.2020

Նախագծով նախատեսվել է Քրեակատարողական օրենսգրքի 85-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս. «4. Բաց, կիսաբաց, կիսափակ և փակ ուղղիչ հիմնարկներում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության գոտիներ կամ խցեր՝ ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով»: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալնները հիմնականում զրկված են աշխատելու հնարավորությունից, մինչդեռ աշխատանքը համարվում է վերասոցիալակացմանը նպաստող գլխավոր գործոններից մեկը: Որպես խնդրի լուծում շեշտվում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց վերաինտեգրման, արտախցային զբաղվածության խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն,անդրադառնալով ազատությունից զրկված անձանց զբաղվածության խնդրին, նշել է, (տես՝ https://rm.coe.int/1680696a9c )որ անհրաժեշտ է գործողություններ իրականացնել ազատազրկված անձանց զբաղվածության, հանգստի և այլ տեսակի գործունեությունը գործնականում ապահովելու համար: Նախագծի 1-ին հոդվածով ամրագրված կարգավորումը ձևակերպման առումով չի արդարացնում հետապնդվող նպատակը, ինչպես նաև զբաղվածության՝ գործնականում ապահովման միջազգային պարտավորությունները, ինչպես նաև չի բավարարում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության, ինչպես նաև մատչելիության և կանխատեսելիության որակներին, այն հիմնավորմամբ, որ «կարող են կազմակերպվել» ձևակերպումը բավարար չափով հստակ չի և գնահատողական հասկացություն է, իսկ գնահատման չափանիշները նախատեսված չեն Նախագծով, բացի այդ Նախագծի 1-ին հոդվածի կարգավորումը ոչ թե զբաղվածության ապահովման գործնական և իմպետարիվ հնարավորություն է նախատեսում, այլ հայեցողական լիազորություն, որը կասկածի տակ է դնում դատապարտյալների զբաղվածության ապահովման արդարացի նախաձեռնությունը։ Հատկանշական է, որ նման գնահատողական և հայեցողական ձևակերպում առկա չէ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) հաստատելու մասին Կառավարության թիվ 1543-Ն որոշման 107-րդ կետում, համաձայն որի՝ «Կալանավորվածներին պահելու վայրերում, ինչպես նաև փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում կազմակերպվում են աշխատանքային զբաղվածության խցեր` կալանավորված անձին խցային պայմաններում աշխատանքներում ներգրավելու նպատակով»։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձևակերպել Նախագծի 1–ին հոդվածում ամրագրված կարգավորումը՝ հստակ սահմանելով աշխատանքային զբաղվածության գոտիներ կամ խցեր կազմակերպելու պարտականություն։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text