base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

  • Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից ներկայացված առաջարկությունները։
  • ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող պայմանները։
  • project.old_project_time.text

    21.08.2020 - 11.09.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Էկոնոմիկա, Ֆինանսական

  • project.ministry.title

    Էկոնոմիկայի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4681

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text