project.favorite.title
««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 28.08.2020 13:18:52 | Էս մենակ սահմանափակում ե՞ք։ Բա խի չեք ավելցնում, որ ասենք թե ոչ այս այլ այսուհետ այլ կառավարության անտերուդուս որոշումների պատճառով եկամուտներից զրկված քազաքացիների եկամուտների 100% փոխհատուցում։ Որ որոշում կայացնելուց առաջ կառավարությունները մտածեն որ իրենց վրա էլ է ազդելու և միայն ամենանհրաժեշտ քայլերն անեն, ոչ թե ասեն գնացեք սատկեք վիրուսը պրծնի։ |
|
|||
2 | 29.08.2020 01:22:36 | 1. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող կարանտինային միջոցառումների համաչափության ու համարժեքության պայմանները ու չափանիշները անհրաժեշտ է հստակեցնել։ Օրինակ, 17.2 հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ բառակապակցությամբ՝ «հաշվի առնելով միջազգային և միջպետական կազմակերպությունների առաջարկությունները և օտարերկրյա այն պետությունների փորձը, որոնք արդյունավետ կիրառել են նման միջոցներ համանման համաժարակները հետ պայքարելու դեպքերում»։ Նույն բառակապակցությունը առաջարկում եմ լրացնել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.3 հոդվածի 3-րդ մասի վերջում։ |
|
|||
3 | 29.08.2020 01:22:36 | 2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17.4 հոդվածի 2-րդա մասի վերջին սահմանափակումը, այն է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից» արգելելու միջոցները որևէ կերպ չեն կարող դիտվել որպես ՀՀ տարածքում բնակչության պաշտպանության միջոց։ Առաջարկում եմ այն հանել։ |
|
|||
4 | 29.08.2020 01:22:36 | Քրեական օրենսգրքի 277.2 հոդվածը համարում եմ անհեթեթ, քանի որ գրեթե անհնար ապացուցել թե արդյոք վարակը անցել է մեղադրյալի կողմից, թե վարակը տեղի է ունեցել մինչև մեկուսացման (ինքնամեկուսացման) կանոնները կամ անձնական պաշտպանության միջոցները խախտմամբ կրող անձի հետ շփումը։ Հոդվածի հանցակազը անհեթեթ է իսկ ապացուցելու հիմքերը անհասկանալի։ |
|
|||
5 | 29.08.2020 04:56:04 | Համաձայն ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի մարդու և քազաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել օրենքով սահմանված կարգով՝ միայն ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ։ Ուստի առաջարկում եմ հանել համապատասխան կետերը օրենքների նախագծերից՝ դրանց ՀՀ Սահմանադրությանը հակասելու պատճառով։ |
|