01.09.2020
Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծով սահմանվում է կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի և սահմանների, կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային կամ թեմատիկ շերտերում տեղ գտած սխալների ուղղման առանձնահատկությունները: Նախագծով կարգավորվում են կադաստրային քարտեզում առկա խնդիրները և անճշտությունները:
Նախագծով հատուկ կարգավիճակ է տրվում օրթոֆոտոհատակագծերին, որոնք ստեղծված կամ ընդունված են Կադաստրի կոմիտեի կողմից։ Նախատեսվում է, որ օրթոֆոտոհատակագծերով կատարված ուղղումներով սահմանները համարվելու են մոտավոր սահմաններ, իսկ հատուկ սարքերով կատարված ուղղումները՝ ճշգրիտ սահմաններ։
Նախագծով հաստատվող կարգով պարզեցվում է քարտեզների ուղղման ընթացքում համասեփականատերերի կողմից տրվող համաձայնությունների ընթացակարգը։
ՀՀ համայնքների կադաստրային քարտեզներում կադաստրային թաղամասերի սխալների ուղղման գործընթացը կազմակերպվելու է առանց անշարժ գույքի միավորի գծային չափերի, երկրաչափական տեսքի և մակերեսների փոփոխման՝ հնարավորինս համապատասխանեցնելով օրթոֆոտոհատակագծով պատկերված տեղանքին։
Նախածգով նախատեսվում է պիլոտային կարգով կիրառել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի և Լուսառատ համայնքներում: Կիրառության արդյունքում ի հայտ եկած թերությունները թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարել կարգում և կիրառել ՀՀ, ամբողջ տարածքում։
Ներկայումս գործող էլեկտրոնային կադաստրային քարտեզներում հայտնաբերված անճշտությունների ուղղումը կատարվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N 186-Ն հրամանի պահանջների համաձայն: Նշված հրամանի անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ քարտեզագրական աշխատանքների ժամանակ օգտագործվել են տարբեր ճշտության սարքավորումներ և տարբեր կոորդինատային համակարգեր։
Միևնույն ժամանակ վերոգրյալ հրամանով նախատեսված կարգավորումները չեն բավարարում առաջացած խնդիրների լիարժեք և համապարփակ լուծմանը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ավելի պարզեցնելու կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը։
Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակը վերոգրյալ խնդիրների լուծումն է: Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվելու պարզեցված կարգով իրականացնելու կադաստրային քարտեզների ուղղումը:
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
Նախագիծը կազմելու համար հիմք են հանդիսացել «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքները, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հուիսի 1-ի N 186-Ն հրամանը և ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշումը:
project.old_project_time.text
01.09.2020 - 16.09.2020
project.type.title
Որոշում
project.area.title
Կադաստր
project.ministry.title
Կադաստրի կոմիտե
project.views.title 8935
project.print.title01.09.2020
Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան:
01.09.2020
Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի «կադաստրային քարտեզներում հայտնաբերված անշարժ գույքի միավորների սխալները ուղղվում են առանց բոլոր սուբյեկտների համաձայնությունների» համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված պահանջներին՝ սեփականության իրավունքները կարող են սահմանափակվել հստակ թվարկված դեպքերում, որոնց ՀՀ կառավարության որոշումները բացակայում են: Մասնավորապես, իրավունքները կարող են սահմանափակվել ՀՀ օրենքներով, դատարանի որոշումներով, հանրային գերակա շահերի նպատակով: Բացի այդ, առանց սեփականատերի համաձայնության ուղղումները կարող ենք լուրջ խնդիրներ հարակից այլ տնտեսական գործունեության կամ փոխկապակցված այլ սեփականության հետ դառնան անհամադրելի: Օրինակ՝ 2 հատ հողատարածք, որոնք ունեն միևնույն սահմանը և 1 հողատարածքի փոփոխությունը կարող է խնդիրներ առաջացնել, որպես միասնական սեփականություն վաճառելու և/կամ տնտեսական գործունեություն իրականացնելու համար: