«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի տեսակները:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված լրացմամբ սահմանվել է հաշվարկային փաստաթղթի նոր տեսակ` լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ: Նշված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար:
ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը:
Օրենսգրքում կատարված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման մեջ:
Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում էլեկտրոնային եղանակով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում,
2) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման համար նախատեսել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ հաշվարկային փաստաթղթի տեսակը:
ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման պահանջների համապատասխանեցում ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ, 56-րդ հոդվածի 12-րդ մասերով սահմանված պահանջներին:
-
project.old_project_time.text
03.09.2020 - 18.09.2020
-
project.type.title
Որոշում
-
project.area.title
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
project.ministry.title
Պետական եկամուտների կոմիտե
project.views.title 4528
project.print.title