base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ ընկերություն/ շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների և դրանց իրականացման ժամկետների հստակեցման նպատակով մշակված ներդրումային պլանի հաստատում և ընկերության  երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների սահմանված ժամկետներում իրականացման ապահովում:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետաձգման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին:

2014թ. մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 12 արձանագրային որոշման 11-րդ կետով հավանության է արժանացել ընկերության  երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, որը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլով իրականացվել են ընկերության երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքների և սարքավորումների համապարփակ հետազոտությունները: Երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել ընկերության համակարգերի, սարքավորումների և կառուցվածքների փոխարինում/ վերանորոգում: Հաշվի առնելով, որ առաջին փուլի արդյունքներով պայմանավորված Ծրագրում իրականացվել են փոփոխություններ՝ մշակվել է ընկերության  երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը, որը սույն որոշման առաջին կետով առաջարկվում է հաստատել:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանում ներառված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել ընկերության առաջին էներգաբլոկի մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների ապամոնտաժման գործընթացը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք  

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Ակնկալվող արդյունքը

Ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների և դրանց իրականացման ժամկետների հստակեցում և նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացման ապահովում:

  • project.old_project_time.text

    16.06.2017 - 10.07.2017

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Էներգետիկա և բնական պաշարներ

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6905

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text