14.09.2020
Կարծում եմ կարիք կա նախագծերի լրամշակման, չի ծառայելու հիմնական նպատակին՝ սպառողի շահերի պաշտպանությանը։ Առաջարկվող փոփոխությունների արդյունքը փաստորեն ունի ավելի կարևոր առաքելություն՝ կապահովի նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը։ Այսինքն, սպառողը կվերլուծի կազմակերպության ներքին կանոնակարգերը և կբացահայտի գործարար վարվելակերպի կանոնների օրենքով տրվող լայն հասկացության խախտումը, հաստատ տուժանքից շատ գումար կծախսի, որ ապացուցի թույլ տրված խախտման և իր կրած վնասի կապը; հաստատ չի դիմի դատարան, որ անհարկի չծանրաբեռնի: Կարծում եմ սա Արդարադատության նախարարության դիլետանտության արդյունք է կամ միտումնավոր բառախաղ։ Եթե առաջարկվող փոփոխությունների նպատակն ազնիվ է, հետ ուղարկեք լրամշակման։