03.07.2017
Առաջարկ՝ Նախագծի 515-րդ հոդվածի (Անձնական տվյալների պաշտպանության կանոնները խախտելը) 1-ին մասում "հավաքման" բառից հետո ավելացնել "ամրագրման" բառը: Հիմնավորում՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ անձնական տվյալների մշակում է անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որն, ի թիվս այլնի, կապված է անձնական տվյալները ամրագրելու հետ, այնինչ Նախագծից Օրենքի նշված ձեւակերպումը դուրս է մնացել: Արդյունքում, անձնական տվյալների մշակման այդ ձեւի (ամրագրման) կարգը խախտելու համար պատասխանատվություն չի սահմանվել: