base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ"

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 28.09.2020 05:47:21 Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվելիք 47․27-րդ հոդվածի վերնագրում և տեքստում շարադրված «հոգեկան խանգարում ունեցող անձանց» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց» բառերով։ Վերոնշյալ ձևակերպմամբ առաջարկությունը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված՝ համար ՀՕ-346-Ն օրենքի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ (նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ կմտնի 06.10.2020թ-ին)։ Վերջինս բխում է նաև միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներից ու մոտեցումներից։ Ընդունվել է:
home.european_union.image_alt
home.european_union.text