base.notification_banner.text
project.favorite.title

«Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին»

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 28.11.2020 12:56:11 Հավելվածի 10-րդ կետից հանել «՝ բացառությամբ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության պայմաններում» բառերը։ Տվյալ տեղեկությունները հրապարակելու պարտականությունը չունի ժամանակային սեղմ սահմանափակում, ուստի բացառության սահմանումն արդարացված չէ։
2 28.11.2020 12:56:11 Հավելվածի 12-րդ կետը «Հաստատությունն» բառից հետո լրացնել «իր կանոնադրական նպատակներին հասնելու համար» բառերով։
3 28.11.2020 12:56:11 Հավելվածի 12-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների)» բառերով։
4 28.11.2020 12:56:11 Հավելվածի 14-րդ կետի «չեն» բառը փոխարինել «չի» բառով։ Նույն կետից հանել «կազմակերպությունների ստեղծումն» բառերը։
5 28.11.2020 12:56:11 Հավելվածի 17-րդ կետից հանել «և զարգացման» բառերը։
6 28.11.2020 12:56:11 Հավելվածի 19-րդ կետի «զարգացման շեղումների» բառերը փոխարինել «վնասական սովորությունների» բառերով։
7 28.11.2020 12:56:11 Հավելվածի 20-րդ կետը համապատասխանեցնել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ին կամ 20-րդ կետը «հիմնվում է» բառից հետո լրացնել «ներառականության, խտրականության բացառման» բառերը, հանել «հանրամատչելիություն,» բառը և «ինքնավարության կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքները» բառերի փոխարեն օգտագործել հանրամատչելի ձևակերպում։
8 28.11.2020 12:56:11 Հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաստատությունում կրթությունն իրականացվում է գրական հայերենով կամ ազգային փոքրամանսության ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ» բառերով։
9 28.11.2020 12:56:11 Հավելվածի 27-րդ մասը հանել։
10 28.11.2020 12:56:11 Հավելվածի 28-րդ կետից հանել «նախադպրոցական ուսումնական» և «,անկախ կազմակերպական-իրավական ձևից,» բառերը։
11 28.11.2020 12:56:11 Հավելվածի 32-րդ կետից հանել «Նախադպրոցական ուսումնական» և «(կամ ծառայության)» բառերը։
12 28.11.2020 12:56:11 Հավելվածից հանել 36-րդ կետը։ Հարցը ենթակա չէ կարգավորման տվյալ իրավական ակտով։
13 28.11.2020 12:56:11 Հավելվածի 37-րդ կետից հանել «Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն» բառերը։ Նույն կետը «իրականացնում է» բառերից առաջ լրացնել «Հաստատությունն» բառով։
14 28.11.2020 12:56:11 Հավելվածի 48-րդ կետի «ում» բառը փոխել «որոնց» բառով, իսկ «որոկավարումն» բառի վրիպակն ուղղել։
15 28.11.2020 12:56:11 Հավելվածի 61-րդ կետի 1-ին ենթակետի «նախագպրոսական» բառի վրիպակն ուղղել։
16 28.11.2020 12:56:11 Նախագծի ամբողջ հավելվածում ուղղել կետերի և ենթակետերի համարակալումը։
17 02.12.2020 10:59:29 նախագծի ընդհանուր դրույթների առաջին կետում ""((պետական կամ համայնքային) ոչ առևտրային" ավելացնել "ոչ պետական"
18 02.12.2020 11:37:40 նախագծի ընդհանուր դրույթների չորրորդ կետի երկրորդ նածադասությունում "Դպրոցն իր անունից կարող է ձեռք բերել․․․" փոխել "նախադպրոցական հաստատությունը․․․"
19 02.12.2020 11:37:40 նախագծի ընդհանուր դրույթների յոթերորդ կետի "Հաստատությունն ունի պաշտոնական կայք, որտեղ հրապարակվում են հաստատության նախահաշիվը, ֆինանսական (ծախսերի) հաշվետվությունները/" չի կարող վերաբերվել ոչ պետական հաստատություններին՝ հակասում է ձեռնարկատիրության օրենքին /պետք է հստակ նշել պետական կամ համայնքային հաստատություններ եզրույթը/
20 02.12.2020 11:37:40 Նախագծի "ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ" բաժնի յոթերորդ ենթակետի "Հաստատությունները կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները."․․․բաժի ենթակետում առաջարկում ենք ավելավցնել "կազմակերպել ԿԱՊԿՈՒ երեխաների մասնագիտական անհատական աջակցություն /լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժ, էրգոթերապիստի/"
21 02.12.2020 11:37:40 Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, կետ 8․ "Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարվողականության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները, բաց թողած ծրագրային ծավալը լրացնելու պայմանները սահմանվում են կրթական ծրագրերով":առաջարկում ենք ավելացնել "հեղինակային ծրագրով աշխատելու պարագայում, համապատասխան հիմնավորմամբ, բաշխումը կարող է տարբերվել"
22 02.12.2020 11:37:40 Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, կետ 9. Նախադպրոցական ուսումնական հաստատության (կամ ծառայության) տվյալ տարիքային խումբ ընդգրկվում են այն երեխաները, որոնց տարիքը (տվյալ խմբին համապատասխան) լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: անհրաժեշտ է հաշվի առնել տարատարիք խումբը, այստեղինչպես նաև անհրաժեշt է հաշվի առնել նաև ԿԱՊԿՈՒ երեխաների առանձնահատկությունները
23 02.12.2020 11:37:40 Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, կետ 10. "Հաստատությունում կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն: Անհրաժեշտ է տեղադրել հղում՝ որտեղ է սահմանած կարգը
24 02.12.2020 11:37:40 Գլուխ 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, հետևյալ ենթակետը․ " Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակներից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացնում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի՝ տվյալ տարիքային խմբի համար հաստատած չափանիշների (պայմանների) և կրթական ծրագրի հիման վրա։ Հարց՝ արդյոք հաստատված են նոր չափորոշիչները և արդյոք անհրաժեշտ չէ նած քննարկել, ապա հաստատել չափորոշիչները, և վերջում նոր այս կետում նշել
25 02.12.2020 11:37:40 Գլուխ "ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ". կետ չորս․ "Հաստատությունում աշխատանքի ընդունվում են այն անձինք, ում որոկավորումն ու աշխատանքային ստաժը համապատասխանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած տարիֆաորակավորման բնութագրերին": թույլ տվեք առարկել՝ մասնավոր հաստատություններից շատերը իրականացնում են հեղինակային, առանձնահատուկ ծրագիր և տարիֆիկացումը խնդիր կառաջացնի։ առաջարկեք ատեստավորում, վերապատրաստումներ նեղ մասնագիտության շրջանակներում կամ այլ մեխանիզմ
home.european_union.image_alt
home.european_union.text