base.notification_banner.text
project.favorite.title

«Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման վերաբերյալ հայեցակարգին» հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծ

Հայեցակարգը ներկայացնում է հարկադիր կատարման մասնավոր համակարգի առավելություններն ու ներդրման անհրաժեշտությունը՝ հարկադիր կատարման արդյունավետությունն ու կատարողական գործողությունների պատշաճ որակն ապահովելու նպատակով: 

  • project.old_project_time.text

    20.11.2020 - 05.12.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում

  • project.ministry.title

    Արդարադատության նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5595

project.print.title

project.sentences.title

04.12.2020

Ներկայացված նախագծի հիմնավորումները բացարձակապես չեն արտահայտում և բավարար չափով հիմնավորում հայեցակարգի ներդրման նպատակը, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Հայեցակարգը մակերեսային է, անհրաժեշտ չափով վերլուծված և հիմնավորված չէ։ Հարկադիր կատարման ծառայությունը օժտված է լեգիտիմ հարկադրանքի իրավունքով, ինչն էլ ապահովում է վերջինիս դերն ու նշանակությունը պայմանավորված արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների, պետության պոզիտիվ պարտականության ապահովման գործառույթում։ Պետությունը չի կարող իր իր լեգիտիմ հարկադրանքի իրավունքը զիջել որևէ մասնավոր կազմակերպության։

27.11.2020

Միանշանակ դեմ եմ այս ծիծաղելի հիմնավորումներով նախագծին: Սա նույնն է, թե, պայմանական, նման լիազորթւոյւններով օժտել մասնավոր պահնորդական ծառայությանը, որ վերջինս ապահովի ՀՀ անունից կայացվող դատական ակտերի հարկադիր կատարումը: Այս խայտառակ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում կազմաքանդվելու է դատական ակտի հարկադիր կատարման ինստիտուտը, արդարադատության իրականացումը դառնալու է անիմաստ, քանի որ չի լինելու պետության պոզիտիվ պարտավորթյուն՝ դատական ակտի կյանքի կոչման ուղղությամբ: ԴԵՄ ԵՄ:

27.11.2020

Նույն տրամաբանությամբ պետական բոլոր ինստիտուտները պետք է մասնավորեցվեն: Ցածր վարձատրությունը չի կարող լինել պատճառ տարիներով կայացած համակարգը (թեկուզ լի թերություններով) ապամոնտաժելու համար: Դա բերելու է այլ բազմաթիվ խնդիրների, օրինակ` ցածր հայցագնով կատ. թերթերի չկատարման, ծախսերի բարձրացման, բանկային, հարկային և այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները մասնավորին բացահայտելով` դրանից բխող բոլորվնասակար հետևանքներով պետության համար:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text