base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2020 թվականի________-ի N____

 

 ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.9-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1.Սահմանել «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգ»-ը՝ համաձայն հավելվածի։

        

 

                                                                                   

                                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ             

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2020թ.

                                                                                           ________________ ___-ի

                                                                                          N ________-Ա որոշման

 

ԿԱՐԳ

 

ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՐԱՀՆԵՐԻՑ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1.Սույն կարգով կարգավորվում  են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից (այսուհետ` Հատուկ սրահ) այլ անձանց օգտվելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:

2.Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության Վարչապետի համաձայնությամբ Հատուկ սրահից կարող են օգտվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:

3.Կարգի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  արարողակարգային ծառայությունները չվերթից առնվազն երեք աշխատանքային օր առաջ դիմում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ նշելով Հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտության հիմնավորումը, մեկնող կամ ժամանող անձանց անձնագրային տվյալները և չվերթի կատարման ժամկետների վերաբերյալ տվյալները։

4.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը քննարկում է  դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում և դիմող կողմին տեղեկացնում է Հատուկ սրահից օգտվելու թույլտվության կամ դիմումի մերժման մասին։

 

 

  • project.old_project_time.text

    26.11.2020 - 11.12.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Ավիացիա

  • project.ministry.title

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3822

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text