base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ)  մշակումը բխում է  նախարարության  որդեգրած ապաինստիտուցիոնալացման քաղաքականության հրամայականից՝ ստեղծել երեխաների խնամքի այլընտրանքային ծառայություններ, խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու համար:    

Սույն նախագծի ընդունմամբ Սյունիքի մարզում կստեղծվի «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցությունն ու խնամքը (50 երեխա), ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից մինչև 18 տարեկան երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ (100 երեխա)՝ ստեղծելով պայմաններ երեխաներին հասարակություն ներառման համար, օժանդակելու սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելելու կյանքի դժվարին իրավիճակը:

 

 

  • project.old_project_time.text

    02.12.2020 - 17.12.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Սոցիալական ապահովություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4273

project.print.title

project.sentences.title

02.12.2020

Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի 1-ին պարբերության «իրավիճակը» բառը փոխարինել «իրավիճակում հայտնվելը» բառերով։

02.12.2020

Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «կանխարգելիչ» բառը։

02.12.2020

Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ռիսկի գոտում հայտնված» բառերը փոխարինել «կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնված» բառերով կամ հստակեցնել, թե ինչ ռիսկի մասին է խոսքը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text