base.notification_banner.text
project.favorite.title

Լրամշակվող

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում տալ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացության, ինչպես նաև վերջինիս համապարփակ արգելքի սահմանումը՝ հաշվի առնելով աշխատանքային իրավունքների պաշտպանության կառուցակարգերում այդ արգելքի էական դերն ու նշանակությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:

 

 

 

 

  • project.old_project_time.text

    02.12.2020 - 17.12.2020

  • project.type.title

    Օրենք

  • project.area.title

    Աշխատանք և զբաղվածություն

  • project.ministry.title

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3950

project.print.title

project.sentences.title

10.12.2020

Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող հարկադիր աշխատանքի սահմանման բովանդակությանը, այն իրավական խնդիրներին, որոնց լուծմանն է ուղղված առաջարկվող սահմանումը։ Մասնավորապես, առաջարկում եմ մանրամասնել սահմանման երեք հիմնական բաղադրիչները (հատկանիշները)՝ «պատժի սպառնալիք», «ցանկացած աշխատանք» և «ոչ կամովի»։ Արդյոք «ցանկացած աշխատանք» սահմանումը ներառու՞մ է ոչ ֆորմալ տնտեսությունը և որքանո՞վ է ձևակերպումը համադրելի օրենսգրքի 13-րդ հոդվածի հետ։

10.12.2020

Քանի որ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծում հարկադիր աշխատանքի սահմանման միայն «ոչ կամավոր» բաղադրիչն է սահմանված (լրացվող հոդվածի 2-րդ մասով), առաջարկում եմ նախագծում ոչ սպառիչ ցանկով սահմանել նաև այն դեպքերը, որոնք կարող են սույն հոդվածի իմաստով «պատժի սպառնալիք» համարվել։ Արդյոք աշխատանքի վարձատրության բոլոր տեսակներից (ներառյալ լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները) զրկելու (նվազեցնելու), առաջխաղացման սահմանափակման, աշխատանքի էական պայմանները փոխելու, աշխատողի անօրինական սահմանատման մասին միգրացիոն ծառայություններին հայտնելու սպառնալիքը կարո՞ղ են համարվել «պատժի սպառնալիք»։ Առաջարկում եմ դեպքերը թվարկելիս հաշվի առնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ գործերը՝ Van der Mussele v. Belgium (N 8919/80), C.N. and V. v. France (N 67724/09), Graziani-Weiss v. Austria (N 31950/06), Tibet Menteş and Others v. Turkey (N 57818/10, 57822/10, 57825/10, 57827/10, 57829/10)։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text