base.notification_banner.text
project.favorite.title

Ուղարկվել է ՀՀ ազգային ժողով

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգերը։ Որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ մշտադիտարկումների իրականացման նպատակով հատկացված գումարները պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված դեպոզիտային հաշվում, իսկ Որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշվից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» արտաբյուջետային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:

          Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N 389-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հունիսի  23-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու մասին» N 897-Ն որոշումը, ինչի հետևանքով օրենսդրությամբ չի կարգավորվում մշտադիտարկման իրականացման ֆինանսավորման մեխանիզմը։

          Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման մեջ։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման վճարման կարգը սահմանելու մասին» N22-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 13-րդ կետը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.

          «13. Տվյալ տարում մշտադիտարկումների իրականացումը ֆինանսավորվում է սույն կարգի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին:»:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում մշտադիտարկումների իրականացումը կֆինանսավորվի Որոշման 1-ին մասի 2-րդ կետով սահմանված N2 հավելվածի 11-րդ կետում նշված դեպոզիտային հաշիվ մուտքագրված գումարների հաշվին։

Որոշման նախագծի ընդունման նպատակը մշտադիտարկումների իրականացման ֆինանսավորման համար իրավական հիմքի ապահովումն է։

  • project.old_project_time.text

    15.12.2020 - 31.12.2020

  • project.type.title

    Որոշում

  • project.area.title

    Առողջապահություն, Պետական եկամուտներ, Շրջակա միջավայր, Էներգետիկա և բնական պաշարներ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • project.ministry.title

    Շրջակա միջավայրի նախարարություն

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6768

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text